Ահաբեկչական չորս պայթյուն Ուկրաինայում. կան վիրավորներ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում այսօր կեսօրին հաջորդաբար չորս պայթյուն է որոտացել, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, տուժել է մոտ 14 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Ունիան» գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն, առաջին պայթյունը տեղի է ունեցել տրամվայի կանգառում, ինչի արդյունքում վիրավորվել է 5 մարդ, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Պայթյունի ալիքից փշրվել են տրամվայի և մոտակայքում կայանված մեքենաների ապակիները:
Երկրորդ պայթյունը րոպեներ անց տեղի է ունեցել «Ռոդինա» կինոթատրոնի մոտակայքում: Նախնական վարկածով, աղբարկղում գործի է դրվել է ինչ-ոչ պայթուցիկ սարք: Եվս երկու պայթյուններ որոտացել են «Պրիվոկզալնի» պողոտայում:
Արդեն հայտնի է, որ Դնեպրոպետրովսկի դատախազությունը միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել՝ տեղի ունեցածը որակելով որպես ահաբեկչություն:
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, թե քաղաքի ազգաբնակչության շրջանում խուճապ է տիրում:
Հայտնի է նաև, որ Կիևից Դնեպրոպետրովսկ է ժամանում Ուկրաինայի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան