Սերժ Սարգսյանը Կոտայքում է
Այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Կոտայքի մարզ: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Կոտայքից, հանրապետության ղեկավարը մասնակցեց Քասաղ գյուղի նորոգված մշակույթի տան բացման արարողությանը, ինչպես նաև մշակույթի տան առջև Սեդրակ Ջալալյանի արձանի բացման արարողությանը:
Նշենք, որ 1972 թ. կառուցված Մշակույթի տան վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2010-ի օգոստոսին: Աշխատանքների իրականացման համար ծախսվել է 129 մլն 975 հազար դրամ, որից շուրջ 6 մլնը ներդրվել է համայնքի բյուջեից, իսկ մնացածը` պետբյուջեի միջոցներից:
Աշխատանքային այցի շրջանակներում երկրի ղեկավարն այսօր կլինի նաև Գողթում, Եղվարդում: