ԱՄՆ ԶՈւ ներկայացուցիչը հաստատել է Իրանի սահմանին F22 կործանիչներ տեղակայելու մասին լուրը
ԱՄՆ ԶՈւ մամլո խոսնակը հաստատել է Իրանի սահմանին F22 կործանիչներ տեղակայելու մասին լուրը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ ԱՄՆ ԶՈւ ռազմաօդային ուժերի մամլո խոսնակը տեղեկացրել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում որոշակի քանակությամբ F22 մակնիշի կործանիչներ է տեղակայել:
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն էլ նշել է, որ սույն կործանիչների տեղակայումն ԱՄԷ-ում իրականացվում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրս բերման միջոցառումների շրջանակներում: