Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստացնել մարտական հերթապահությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահը լսել է ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև վերջին ամիսներին տարածաշրջանում և դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի, զարգացման միտումների և սահմանագծում անդորրը պահպանելու ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին:
Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստացնել մարտական հերթապահությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, մարտունակության և կարգապահության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցներ ձեռնարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր