![](https://panorama.am/news_images/248/741398_1/f55c5e528eea3c_55c5e528eee21.thumb.jpg)
Փորձագետ. Անհասցե հայտարարությունները նոր միջադեպեր են ծնում
«ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարելիք այցին ընդառաջ նման քայլի գնալն անարգանք է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ու անձամբ ԱՄՆ-ի նկատմամբ»,- մեկնաբանելով Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի իրականացրած գործողությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական դիվերսիոն խումբը թիկունքից հարձակում է իրականացրել Չինարի գյուղի մերձակա հայկական հենակետերից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից 3 զինծառայող զոհվել է, կան նաև վիրավորներ:
Նրա խոսքերով, ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցի շրջանակներում, բնականաբար, արծարծվելու է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, իսկ այդ այցից առաջ նման գործողությունների իրականությունն ի ցույց է դնում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը խնդրի կարգավորման մասին եղած իր պատկերացումների մասին:
«Ադրբեջանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ իր համար խնդրի կարգավորումը կամ խաղաղ բանակցությունները որևէ նշանակություն չունեն և որ ճիշտ են հայկական կողմի այն պնդումները, որ բանակցային գործընթացում էական տեղաշարժեր չեն գրանցվում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների պատճառով»,- ասաց Է. Հովհաննիսյանը:
Նա հույս հայտնեց, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան իր այցի շրջանակներում կանդրադառնա նաև այս միջադեպին և հասցեական գնահատական կներկայացնի: Այլապես նման միջադեպերի վերաբերյալ հերթապահ հայտարարութունները որևէ խնդիր չեն լուծում, ավելին՝ Ադրբեջանի պահվածքն առավել ստոր ու ագրեսիվ է դառնում:
«Միջազգային հանրության կողմից նման միջադեպերի առնչությամբ հնչող անհասցե հայտարարություններ նոր միջադեպեր են ծնում, ինչն արդեն անթույլատրելի է»,- ասաց փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)