Ավստրիայում վայրի վարազը մտել է բանկ
Ավստրիայում վայրի վարազը ներխուժել է Բրուկ-ան-դեր Լայտ շրջանի բանկերից մեկի մասնաճյուղ: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն, հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Բանկի ներկայացուցչի խոսքերով, ֆինանսական հաստատության ներսում հայնաբերել են փականի կոտրման հետքեր: Սկզբից ենթադրվել է, թե բանկ են ներխուժել հանցագործներ, մինչդեռ պարզվել է, որ բանկից գողություն չի կատարվել:
Բանկի տնօրինությունը դիտելով հսկից տեսախցիկների ձայնագրությունները պարզել է, որ անկոչ հյուրը վայրի վարազ է:
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է կենդանին հայտնվել քաղաքային փողոցներում, իսկ հետո մտել բանկ: Թե ինչքան ժամանակ է վարազը մնացել բանկում, նույնպես չի հաղորդվում: