Իրանի պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ իրանա-սիրիական ռազմական պայմանագիրն ուժի մեջ է
Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական պայմանագիրն առայժմ ուժի մեջ է:
Այդ մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, այսօր կառավարության նիստի ավարտին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ահմադ Վահիդին:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրի կատարմանը, մասնավորապես, ասել է. «Այդ պայմանագիրն ուժի մեջ է, սակայն Սիրիան դեռևս որևէ հարցով չի դիմել Իրանին»:
Նկատենք, որ Իրանի և Սիրիայի միջև կնքված պայմանագրի համաձայն, եթե կողմերից որևէ մեկի տարածքը ենթարկվի ռազմական հարձակման, մյուս ռազմավարական դաշնակիցը պարտավոր է միջամտել և օգնություն ցուցաբերել:
Նախորդող տեղեկատվություն՝ Ինչու՞ է պաշտոնական Թեհրանն աջակցում Բաշար Ալ-Ասադի իշխանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան