Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ երկրին պատուհասած բնական աղետի՝ «Սենդի» ավերիչ փոթորկի կապակցությամբ: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հեռագրում, մասնավորապես ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած Սենդի ավերիչ փոթորկի հետևանքներից, որը խլեց տասնյակ անմեղ կյանքեր ու պատճառեց ահռելի նյութական վնասներ:
Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի վիշտն ու ցավը՝ բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ տուժած շրջաններին՝ շուտափույթ վերականգնում»։