Իրանը թույլ չի տա օտար երկրներին վճռել Սիրիայի ճակատագիրը. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա օտար երկրներին որոշել Սիրիայի ճակատագիրը: Սալեհին ասել է, որ պաշտոնական Թեհրանը տեսնում է սիրիական ճգնաժամի մեկ լուծում՝ երկխոսություն, որն էլ վերջ կտա շարունակվող ողբերգական իրավիճակին: Այս մասին հայտնում է իրանական Press TV կայքը:
Սալեհին նաև նշել է,որ Թեհրանում կազմակերպվող օտարերկրյա դեսպանների հանդիպման նպատակն է քննարկել Սիրիայի ճգնաժամի կարգավորման իրանական վեց կետանոց առաջարկը:
«Մեր նպատակաը համալիր է և շոշափում է հարցի բոլոր ասպեկտները»,-եզրափակել է Իրանի ԱԳ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը