«Եվրամիության կամ Մաքսային միության հարցում Երևանն այսօր չպետք է կտրուկ որոշումներ կայացնի»
Ռուսաստանի համար Մաքսային միությանը Հայաստանի միանալն ունի ավելի շատ երկրորդական կամ երրորդական նշանակություն, քան Ուկրաինայի միանալը: Նման կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Մոսկվայում նաև գիտակցում են Հայաստանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները և ընդհանուր ցամաքային կապի բացակայության ազդեցությունը՝ Երևանի որոշման վրա, այդ պատճառով որևէ ազդեցություն չեն փորձում թողնել: Բացի այդ, ըստ փորձագետի, դեռ զուտ որպես գաղափար շարունակում է մնալ նաև Եվրասիական միության հարցը, չնայած, որ այն չափազանց ակտիվ քննարկվում է:
Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ Երևանն այսօր չպետք է կտրուկ որոշումներ կայացնի, թե արդյոք ում հետ է ցանկանում կապել իր տնտեսական ապագան՝ Եվրամիության թե Մաքսային միության հետ: «Ռուսաստանը դեռ Հայաստանի լուրջ տնտեսական գործընկեր է, և կարևոր է, որ որևէ լուրջ լուծում գտնվի, որպեսզի մեր երկրի համար ճանապարհի ընտրությունը որևէ խնդիր չդառնա», - ասաց նա, հիշեցնելով, որ ներկայումս որևէ այլընտրանք չունի նաև ՀԱՊԿ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան