Խուրշուդյան. Վստահ եմ, որ ավագանու ընտրություններում մենք հաղթելու ենք (լուսանկարներ, տեսանյութ)
«Մենք մասնակցելու ենք ընտրական բոլոր գործընթացներին պայքարի հիմնական հոսանքին զուգահեռ»: Ազատության հրապարակում ընթացող ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, ավելին մեծ նշանակություն են տալու:
«Ես վստահ եմ, որ ավագանու ընտրություններում մենք հաղթելու ենք»,-ասաց Խուրշուդյանը:
Նա ողջունելի համարեց այն քաղաքական ուժերի նախաձեռնությունը, որոնք չմասնակցեցին ՀՀ նախագահի ընտրություններին, բայց որոշեցին մասնակցել ավագանու ընտրություններին, հույս հայտնեց, որ համատեղ պայքար է լինելու:
«Մյուս կողմից որևէ խնդիր չեմ տեսնում, որ ընդդիմադիր ուժերը համագործակցեն ավագանիում Երևանի առջև ծառացած խնդիրների լուծման մասին»,-ասաց նա:
Խուրշուդյանը հրաժարվեց տեղեկություններ տրամադրել, թե ով է գլխավորելու «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը, ասաց ողջ ցուցակը կհրապարակեն ուրբաթ օրը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների ժամկետն ավարտվում է վաղը:
Լուսանկարներն` այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ