Մանկական գրքի միջազգային տոնավաճառում Ինեսսա Պողոսյանն արժանացել է պատվոգրի և հուշանվերի
Բոլոնիայում կայացել է Մանկական գրքի միջազգային տոնավաճառը: Հայաստանի մասնակից Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի, կիրառական արվեստի բաժնի առաջին կուրսի ուսանող Ինեսսա Պողոսյանն արժանացել է պատվոգրի և հուշանվերի: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Բոլոնիայի Մանկական գրքի միջազգային տոնավաճառին Հայաստանից մասնակցել էին նաև «Զանգակ 97» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը և «ԱրտԲրիջ» գրախանութի տնօրեն Շաքե Հավան-Կարապետյանը:
Աղբյուրը նշում է, որ վերջերս, ՀՀ մշակույթի նախարարության և «ԱրտԲրիջ» գրախանութի համատեղ կազմակերպած «Մանկական գրքի նկարազարդում» մրցույթում հաղթել էր հենց Ինեսսա Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը