Առողջություն 17:50 13/04/2013

Կոսմետոլոգ. Հայուհիները չեն կարող իրենց զերծ պահել կոսմետիկայից և նախընտրում են միայն որակյալը (խորհուրդներ)

Հեղինակ` Բագրատ Մովսիսյան

 Հայաստանաբնակ կանայք նախընտրում են օգտագործել դեկորատիվ կոսմետիկ այն միջոցները, որոնք բրենդային են, անվտանգության տեսանկյունից` ստուգված, նախապատվությունը տալով եվրոպական արտադրանքին: Այս մասին panorama.am- ի լրագրողի հետ զրույցում հայտնեց կոսմետոլոգ Հասմիկ Անանիկյանը` անդրադառնալով կոսմետիկայի ոլորտում առկա ռիսկերին:
«Արդի պայմաններում կանայք հաճախակի են կանգնում ընտրության առջև: Բազմաթիվ ֆիրմաներ գովում են իրենց ապրանքը, բայց ոչ ճիշտ կոսմետիկայի օգտագուծումը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների, որոնցից հիմնականում տարածված է ալերգիան: Կարող են լինել նույնիսկ ավելի վտանգավոր խնդիրներ, որոնք ուղղակի կհանգեցնեն մաշկի հիվանդության: Եվ այդ դեպքում կապ չունի, թե որ երկիրն է արտադրել տվյալ կոսմետիկ միջոցը: Իհարկե, ցանկալի է ընտրել այնպիսի կոսմետիկա, որը մատչելի է դրամապանակին, բայց նախընտրելի է ավելի թանկն ու որակովը», - ասաց կոսմետոլոգը:

Նա խորհորդ է տալիս կոսմետիկա ընտրելուց առաջին հերթին ուշադրություն դարձնել ոչ միայն գնի կամ արտադրող երկրի վրա, այլ` բաղադրության:

«Նախապատվությունը պետք է տրվի, բնականաբար` բնական կոսմետիկային, բայց պետք է հաշվի առնել այդ միջոցի անձնական ընդունման յուրահատկությունները», - ասաց նա` նշելով, որ բնական և սինթետիկ տարերի թույլատրելի նորման 50-50 է:
Ըստ կոսմետոլոգների` պետք է ուշադրություն դարձնել, որ «բնական հումքի» տակ թաքնված չլինի նավթամթերքը կամ կոկոսի յուղը: Բացի այդ, կարևոր է, որ տուփի վրա պատկերված լինի սլաքներով եռանկյուն, ինչն երաշխավորում է կոսմետիկ միջոցի սրվակի անվտանգությունը, ինչպես նաև` խնձորի պատկեր, որը նշանակում է քաղցկեղածին բաղադրության բացառում: Եթե պատկերված է նապաստակ, նշանակում է, որ կոսմետիկ միջոցը փորձարկվել է կենդանիների վրա:

Հասմիկ Անանիկյանը նշեց, որ միջազգային նորմերին համաձայն, կոսմետիկայի բաղադրության մեջ վտանգ են ներկայացնում հետևալ տարրերը` METHYL, PROPYL, BUTYL AND ETHYL PARABENS, DEA, TEA, DIAZOLIDINYL UREA, IMIDAZOLIDINYL UREA (Germall II, Germall 115), SODIUM LAURUL/LAURETH SULFATE, Վազելինը` PETROLATUM, PROPYLENE GLYCOL, PVP/VA COPOLYMER, STEARALKONIUM CHLORIDE::

«Յուրաքանչյուր կոսմետիկ միջոցում կարող է լինել մինչև 200 բաղադրիչ որոնք կարող են բաղադրության ցուցիշի մեջ նշվել որպես «արոմատիզատոր»: Սակայն դրանք կարող են հարուցել պարբերական գլխացավեր, գլխապտույտներ, հազ, հաճախակի սրտխառնոց, մաշկային հատվածի սուր գունափոխում և գրգռում, ոչ սովորական նյարդայնացում:

Կոսմետիկ միջոց ընտրելիս պետք է ուշադիր լինել դրա բաղադրության, առողջապահական չափանիշներին, տոքսիկ անվտանգությանը, պահպանման միջոցներին և պայմաններին, օգտագործման ցուցումներին: Դրանց անտեսումը կարող է դառնալ ճակատագրական», - ասաց Հասմիկ Անանիկյանը:

Մեր մյուս զրուցակից, կոսմետոլոգ Մարետա Բաբլումյանն իր հերթին խորհուրդ տվեց ավելի քիչ օգտագործել դեկորատիվ կոսմետիկա: «Հայուհիները չեն կարող իրենց զերծ պահել դեկորատիվ կոսմետիկայի գայթակղությունից, բայց, որքան ես տեսնում եմ, բոլոր իմ հաճախորդները, անկախ սոցիալական դիրքից կամ հնարավորություններից` օգտագործում են որակյալ կոսմետիկա»,- ասաց նա: Կոսմետիկա ընտրելուց, նա խորհորդ տվեց ստուգել, թե որքանով է ֆիրմային կոսմետիկ միջոցն իրական, այլ ոչ թե կեղծ:
«Կեղծ ֆիրմային կոսմետիկան միշտ աչքի է ընկնում: Լիմում են դեպքեր, բայց շատ հազվադեպ, երբ իմ հաճախորդները բերում են ինչ որ նոր կոսմետիկ միջոց` ստուգելու, թե որքանով է այն իսկական կամ անվտանգ: Նույնիսկ ֆլակոնով, կամ արտաքին տեսքով ֆիրմայինի և կեղծ կոսմետիկ միջոցի տարբերությունը զգացվում է, դեռ նույնիսկ այն չբացած:

Եթե կինն այդ ֆիրման օգտագործել է, ապա նա կզգա այդ տարբերությունը: Սակայն լինում են դեպքեր, որ այնքան լավ են կեղծում, որ միայն օգտագործման ընթացքում ես զգում այդ տարբերությունները: Լինում են դեպքեր, երբ մաշկը նույնիսկ սկսում է մրմռալ», - ասաց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ դեկորատիվ կոսմետիկան կարող է լինել օրիգինալ, սակայն մարդու օրգանիզմի կողմից ոչ ընդունելի: «Նման դեպքերում անպայման չէ, որ կոսմետիկան լինի կեղծ», - հավելեց կոսմետոլոգը:

Նրա խոսքով` ցանկալի կլիներ, որ դեկորատիվ կոսմետիկ միջոցն ընտրելուց առաջ նախապես փորձել այն, չշտապել գնել: «Նախ, խորհուրդ եմ տալիս մի հատ փորձել, դեմքի վրա, ոչ թե ձեռքի, ինչպես հաճախ են անում: Ձեռքի մաշկը լրիվ ուրիշ է, դեմքինը` ուրիշ: Միանգամից որևէ խնդիր չի լինի, դա կառաջանա որոշակի ժամանակի ընթացքում», - ասաց Մ.Բաբլումյանը:
Բանախոսի գնահատմամբ` ցանկալի է դեկորատիվ կոսմետիկան գնել մասնագիտացված խանութից, թեև դրանց գներն ավելի թանկ են, քան այլ խանութներից կամ փողոցային կրպակներից և տոնավաճառներից, քանի որ վերջին դեպքում կեղծ ֆիրմայի կամ անորակ, ժամկետանց կոսմետիկա գնելու հավանականությունը շատ մեծ է: «Կարևոր չէ նաև, թե որտեղ է այն արտադրվել: Կարող է գրված լինել Ֆրանսիա, Իտալիա, բայց լինի կեղծ, իսկ հակառակը` Չինաստանում արտադրված կոսմետիկան լինի իսկական բրենդային», - հավելեց նա:

Եթե կոսմետիկ միջոցը, այնուամենայնիվ, վնասեց ձեր մաշկը, անհանգստություն է պատճառում, պետք է անհապաղ դիմել բժիշկներին: «Առաջին նման նշաների դեպքում պետք է երեսից մաքրել այդ դեկորատիվ կոսմետիկան` խնամքի միջոցներով: Պետք է հիշել, որ դեկորատիվ կոսմետիկան չի սիրում օճառ, և այն պետք է մաքրել տոնիկով և կաթով, որից հետո միայն` ջրով, առանց օճառի, քանի որ վերջինիս մեջ երբեմն լինում են արոմատիզատորներ: Չի կարելի դեկորատիվ կոսմետիկան մաքրել որևէ սպիրտային միջոցով», - ասաց նա:

Կոսմետոլոգը խորհուրդ տվեց հայ աղջիկներին պարբերաբար ամբողջությամբ մաքրել դեմքը բոլոր կոսմետիկ միջոցներից, դեմքին մի քանի օր հանգիստ տալ: «Եթե կոսմետիկ միջոցը մնա դեմքին, և թարմացվի, կարող են որոշակի խնդիրներ առաջանալ, որոնք սկզբում կլինեն աննկատ,սակայն կարող են դառնալ խրոնիկ: Դրա համար հարկավոր է դեկորատիվ և այլ կոսմետիկան հեռացնել ամբողջությամբ և մանրակրկիտ», - ասաց Մ.Բաբլումյանը:

Կոսմետիկա վաճառող մի քանի խանութներում մենք հետաքրքրվեցինք, թե որ ֆիրմաների և ինչ կոսմետիկա են նախընտրում գնել: Թե ֆիրմային խանութներում և թե տոնավաճառներում մեզ վստահեցրեցին, որ հայ կանայք նախընտրում են միայն փորձված եվրոպականը և շատ բծախնդիր են այդ տեսանկյունից: «Մենք բերում ենք կոսմետիկա Դուբայից կամ Թուրքիայից, բայց բերում ենք միայն եվրոպական ու  բարձրորակ: Ծայրահեղ դեպքում դա կարող է լինել արաբական: Որևէ չինական կամ այլ արտադրանք այստեղ ներմուծելը նույնիսկ անիմաստ է», - ասաց տոնավաճառի վաճառողներից մեկը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:35
Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը օրերս...
Աղբյուր` Panorama.am
08:30
«Հրապարակ». «Մեղրիի համայնքապետարանը» էջը մեկ էլ կարող է դառնալ «Մեղրի մոլ» ու վարտիքներ գովազդել
«Հրապարակ»-ը գրում է. «Պետական և համայնքային մարմինները ֆեյսբուքյան էջեր են պահում, որտեղ տեղեկատվություն են տեղադրում,...
Աղբյուր` Panorama.am
08:25
Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն օրերս հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
08:23
«Հրապարակ»-ի տեղեկություներով պայքարին միացած պայմանագրային զինծառայողների զղջմանը նախորդել են բռնության փորձեր
«Հրապարակ»-ը գրում է. «Ապրիլի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հայտարարեց, որ...
Աղբյուր` Panorama.am
08:10
Երկրի գլխավոր հեղափոխականը ձեզ... մեզ խորհուրդ է տալիս
Մինչ քպ առաջնորդը քեռու շոկոլադը կերածի համառությամբ կործանում է Հայաստանը, մինչ մարդիկ անզորության անդունդն են գլորվում ու հույսով բռնվում են...
Աղբյուր` Panorama.am
07:59
Ապրիլի 30-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}