Հզոր պայթյուն Սիրիայի Լաթաքիա քաղաքում. կան վիրավորներ
Ուժեղ պայթյուն է որոտացել Սիրիայի ափամերձ Լաթաքիա քաղաքում, որը ամբողջությամբ գտնվում է Բաշար Ասադի ուժերի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ըստ պետական լրատվական գործակալությունների՝ պայթյունի պատճառը ռազմաինժեներական բազայի զինանոցում տեղի ունեցած տեխնիկական սխալն էր, որի հետևանքով վիրավորվել է վեց մարդ: Իսկ ակտիվիստները չեն նշում պայթյունի պատճառները, սակայն հայտնում, որ վիրավորվել է 13 զինվոր, նրանցից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ պայթյունը ցնցել է գրեթե ողջ քաղաքը և ավերել պատուհանները:
Նշենք, որ Լաթաքիան Սիրիայի խոշորագույն նավահանգիստներից է, որտեղ ի տարբերություն երկրի մնացած հատվածների, առավել հանգիստ է, քանի որ բնակվեցված է հիմնականում ալավիներով և Բաշար Ասադի կողմնակիցներով: