Սնոուդենի հայրը պատմել է, թե որ դեպքում որդին հայրենիք կվերադառնա
ԿՀՎ նախկին գործակալ, ամերիկյան գաղտնի հետախուզական ծրագրեր հրապարակած Էդուարդ Սնոուդենի հայր Լոննի Սնոուդենն հայտարարել է, թե որդին կարող է Նահանգներ վերադառնալ, եթե նրան երաշխիքներ տրվեն առ այն, որ մինչև դատական գործընթացի մեկնարկը, նա կմնա ազատության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, Սնոուդենը նաև ցանկություն է հայտնել, որպեսզի իր գործում չընդգրկվի լրատվամիջոցների կողմից լուսաբանումն արգելող դրույթ, իսկ որ ինքն անձամբ ընտրի դատավարության վայրը:
Սնոուդենի հայրը հայտարարել է, թե իր որդին դարձել է տարբեր երկրների և կազմակերպությունների մանիպուլյացիաների թիրախ, դրանց թվում հիշատակելով Wikileaks-ը:
Լոննի Սնուոդենի հետ հարցազրույց է վարել NBC հեռուստաընկերությունը, որը դեռևս եթեր չի հեռարձակվել:
Հիշեցնենք, Էդուրադ Սնոուդենը արդեն մի քանի օր է գտվում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտում և լրատվամիջոցների հաղորդմամբ, պատրաստվում է մեկնել Հավանա: Այնուհադերձ, հաղորդվում է, թե Սնոուդենի հետագա երթուղու ձգձգման պատճատռ է հանդիսանում այն հանգամանքը, որ ամերիկյան իշխանություններն ավելի վաղ անվավեր էին ճանաչել նրա անձնագիրը:
ԱՄՆ-ում մինչդեռ Սնոուդենի նկատմամբ լրտեսության գործով մեղադրանք է առաջադրված: Նա մեղադրվում է կառավարական սեփականության առգրավման, ազգային անվտանգությանն առնչվող տեղեկատվության անօրինական օգտագործման, ինչպես նաև կողմնակի անձանց գաղտնի հետախուզական տվյալների ինքնակամ հանձնման մեջ: Մեղադրանքն առաջադրվել է հունիսի 14-ին և հանձնվել է Վիրջինիա նահանգի աևելյան հատվածի շրջանային դատարան:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան