Էդուարդ Սնոուդենը «Շերեմետևո» օդանավակայանում մամուլի ասուլիս է կազմակերպում
ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը մամուլի ասուլիս է հրավիրել իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին համար, որտեղ պատմելու է իր հետագա ծրագրերի մասին: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, ասուլիսը կայանալու է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, որտեղ հունսի 25-ից ենթադրաբար հանգրավանել է ամերիկացին:
Նշվում է, թե Սնոուդենը կարճ հայտարարություն է անելու, որից հետո քննարկվելու է իր շուրջ ստեղծված իրավիճակը:
Հատկանշական է, որ օդանավակայանի մամուլի ծառայությունը հանդիպման մասին տեղեկատվությունն հաստատել է: Ասուլիսը կայանալու է տարանցիկ գոտում, ուղևորների ստուգման կետից մինչև ինքնաթիռներն ընկած հատվածում: Օդանավակայանի այդ հատվածը, որն հիմնականում խոստորեն վերահսկվում է կողմնակի անձանց մուտքից, ղեկավարության կողմից կարճ ժամանակով հատկացվելու է ասուլիսին ժամանող հյուրերին:
Մամուլի ասուլիսին հրավիրվածների շարքում են իրավապաշտպան «Amnesty International», «Transparency International», «Human Rights Watch» կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՌԴ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Գործակալության աղբյուրների համաձայն, ասուլիսին մասնակցելու հրավեր են ստացել նաև Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը, ՌԴ Հանրային պալատի անդամ Օլգա Կոստինան, օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը և ևս մի քանի փաստաբաններ: