Հասարակություն 15:18 17/09/2013

Ռուբեն Վարդանյան. Ես ուրախ եմ, որ մեր բոլորի երազանքը ի վերջո իրականացվեց

«Այն ծրագիրն ու նախագիծը, որ ունեինք, կատարվեց և կատարվեց բարձր մակարդակով. ես գոհ եմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ «Սուրբ Պայծառակերպություն» եկեղեցու և եկեղեցական համալիրի ճարտարապետ Արտակ Ղուլյանը` հավելելով, որ անկախ բոլոր այն դժվարություններից, որ անցած ճանապարհին հանդիպել են, կարևորն այն է,որ եկեղեցին կառուցվեց:

Ճարտարապետի խոսքով, թեև շինարարությունը տևել է երկար տարիներ, սակայն մինչև երեկ էլ նախագծում փոփոխություններ են արվել` հարդարման և ձևավորման գործընթացում: Սա, ի դեպ, Ա.Ղուլյանի արդեն երրորդ օծված եկեղեցին է:

«Ես բոլորին ասում եմ, որ հիմնական երկու խնդիր եմ դրել, որպեսզի, նախ, հայկական ճարտարապետությունը ներկայացվի Հայաստանի սահմաններից դուրս, ինչպես նաև արժանի լինի այն քաղաքի ճարտարապետությանը, որտեղ կառուցվում է: Կարծում եմ, որ այդ երկուսի համադրության արդյունքում է դիտարկվելու եկեղեցին»,- նշեց ճարտարապետը:
Եկեղեցական համալիրի կառուցումը հնարավոր դարձավ հայազգի բարերարների ներդրումների շնորհիվ: Այդ թվում և Սբերբանկ-CIB-ի համաղեկավարն Ռուբեն Վարդանյանի:

«Կարևորը ոչ թե այն է, որ ունենք նման շքեղ ու մեծ եկեղեցի Մոսկվայի կենտրոնում, այլ այն, որ ունենք եկեղեցի, ունենք կրթահամալիր, նաև մշակութային կենտրոն` մեծ համալիր, որն այս ամենը համախմբում է: Ես ուրախ եմ, որ մեր բոլորի երազանքը ի վերջո իրականացվեց»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռ.Վարդանյանը:

Նոր եկեղեցու արժանքիների թվում մատնանշվում է այն համեմատականը, որ մինչ օրս միակ հայկական եկեղեցին Մոսկվայում բավականին փոքր էր և առաջնորդանիստը այս իմաստով շատ է շահում: Ռ.Վարդանյանի խոսքով, այն, որ եկեղեցին մեծ է իհարկե կարևոր է, բայց ավելի կարևոր է այն, որ մարդիկ նաև հնարավորություն կստանան դրա պատերի ներքո շփվել միմյանց հետ, պահել կապը: Եվ շատ կարևոր է, որ կրթահամալիրում հնարավորություն կունենան ուսվել մեր փոքրիկները.

«Ինձ շատ է ուրախացնում այդ հանգամանքը, որ մեր փոքրիկները հնարավորություն կունենան սովորելու և ծանոթանալու հայկական ավանդույթներին, արժեքներին»,- հավելեց գործարարը:

Նշենք, որ Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցական համալիրը զբաղեցնում է շուրջ 1.5 հա տարածք, այն նախատեսված է հազար մարդու համար: Եվ այն ամենամեծ թեմն է ամբողջ աշխարհի կտրվածքով: Կարևոր խորհրդանիշը, որ իր մեջ կրում է եկեղեցական համալիրն այն է, որ դրա կառուցման համար օգտագործվել է Հայոց պատմական մայրաքաղաք Անիի տուֆը: Թեև ի սկզբանե միտք է եղել, որպեսզի Տաճարն էլ կառուցվի Աղթամարի նմանակով.

«Նման ցանկություն կար, որպեսզի Աղթամարի կրկնօրինակը կառուցվի, սակայն ես համոզեցի, որպեսզի այդպես չարվի… շատ ուրախ եմ, որ նման եկեղեցի ունենք, որովհետև համայնքը շատ մեծ է , հայկական եկեղեցին` փոքր և երբեմն տեղ չկար մարդկանց կանգնելու համար»,- ասաց բարերար Լևոն Հայրապետյանը: Վերջինս համոզված է` եկեղեցու թե' կառուցմանը, թե' եկեղեցական կյանքին մասնակցությունը հնարավորություն է տալիս հային հայ մնալ….

Հիշեցնենք, այսօր առավոտյան Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ օծվեց Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցին :
Նախորդիվ`  Անիի վարդագույն տուֆը Մոսկվայի կենտրոնում. Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցին այսօր կօծվի (լուսանկարներ)

Մոսկվայի եկեղեցին օծվեց, այն կկրի «Սուրբ Պայծառակերպություն» անունը (լուսանկարներ)

Պատրիարք Կիրիլ. Եկեղեցական համալիրը կամրապնդի ու կզարգացնի ռուս-հայկական եղբայրությունը


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Սուտ, վախ ու փոքրություն, ուրիշ ոչինչ. ԱԺ-ից միայն Լիլիթ Գալստյանին չեն հրավիրել ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Անվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը...
Աղբյուր` Panorama.am
12:46
Մամուլը, լրատվությունը ճշմարտության մասին է, ինչպես ժամանակին մարգարեները և առաքյալներն էին. Բագրատ սրբազան
«Այսօր առիթ է վերստին մեր շնորհակալությունը հայտնել լրագրողական համայնքին և ասել, որ լրագրողները իսկապես մնացել են իրենց բարձրության...
Աղբյուր` Panorama.am
12:33
Իշխանությունը ֆեյսբուքն օգտագործում է զրպարտության ու կարծիքների բևեռացման նպատակով
ՍիվիլՆեթ անկախ լրատվամիջոցի  փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացրել է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մարդու ձեռքերը ոլորած նրան խփելն անամոթ բան է՝ նույնիսկ կարմիր բերետավորների համար. Համբիկ Սասունյան
«Ցավալին այն է, որ իմ ձեռքերը բռնել էին և նրանցից մեկը բռունցքով հարվածեց դեմքիս»,- Panorama.am-ին ասաց Հայ դատի մարտիկ  Համբիկ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ից շարժվում է Ժուռնալիստների միություն
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները ԵՊՀ-ից շարժվում են դեպի Ժուռնալիստների միություն։ Սրբազանն ասաց՝ Ժողինստիտուտում էլ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյան գրում է։ «Շատ կարճ գրեմ իմ պատկերացրած մոդելը որով արդյունավետ և խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
11:11
Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ պրոռեկտորին. Եթե նեղվում եք, մի լսեք
ԵՊՀ Ակադեմիական և ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իջավ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման, ասաց՝ ջղայնացած է։ Նա ...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ուսանողնե՛ր ջան, մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ այն, ինչ անում եք ճշմարտություն է. Բագրատ Սրբազան
«Դուք ևս մեկ անգամ փաստում եք, որ բոլոր տեսակի ահաբեկումները, սարսափ տարածելու փորձերը, վախեցնելը, ստով մոլորեցնելը, խաբելը, ...
Աղբյուր` Panorama.am
10:45
MediaHub-ի խմբագիրը՝ ՆԳՆ-ին. Տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին
 MediaHub-ի լրագրող Նարե Գևորգյանին ոստիկանական մեքենայով հարվածելու դեպի առթիվ հայտարարություն է տարածել MediaHub-ի գլխավոր խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
10:37
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով ողջունեցին ՔՊ-ի մանդատից հրաժարվելու Արթուր Իսպիրյանի որոշումը
«Տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն...
Աղբյուր` Panorama.am
10:30
ԵՊՀ-ում Բագրատ Սրբազանին դիմավորեցին երգ ու պարով. ՈՒՂԻՂ
Երևանի պետական համլասարանի կենտրոնական շենքի բակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի դուրս եկած ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
10:18
Մայիսի 14-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքը բարձրացել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 14-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Բեր, ատամները հանենք». Ատամնաբույժը Համբիկ Սասունյանի դեմքին հարվածած ոստիկանի մասին
Ոստիկանական մեքենայից Համբիկ Սասունյանին իջեցրին ու ազատ արձակեցին։ Բաժին չտարան։ Տեղեկացնում է  իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Ոստիկանական մեքենան հետիոտնի անցման վրա վրաերթի է ենթարկում MediaHub.am լրագրող Նարե Գևոգյանին
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Հանրապետության հրապարակ մտնող փողոցները։ Հրապարակում ոստիկանական մեքենան, հետիոտնի անցումի վրա վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ստիլերների կողմից գրոհի ենթարկված յուրաքանչյուր երկրորդ սարքը 2023-ին վարակվել է RedLine-ով
Աշխարհում ստիլերների կողմից 2023-ին գրոհի ենթարկված սարքերի կեսից ավելին (55%) վարակվել է RedLine վնասաբեր ծրագրով (ստիլերը վնասաբեր ԾԱ-ի տեսակ...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հերիք ա, հերիք ա». Ոստիկանը՝ հրապարակից մեքենայից բերման ենթարկվածների քանակն ապահովելուց հետո
Հանրապետության հրապարակից բռնությամբ բերման են ենթարկում ցուցարաններին։ Ոստիկանական մեքենան քաղաքացիներով լցնելուց հետո ոստիկանները...
Աղբյուր` Panorama.am
09:38
Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ Համբիկ Սասունյանին բերման ենթարկեն. Դանիելյան
«Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ԲԴԽ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չի պահում վոյաժներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ ժողովրդական շարժումը և երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չեն պահում...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ոստիկանները Թումանյան փողոցում ուժ գործադրելով քաղաքացուն դուրս բերեցին մեքենայից և տարան անհայտ ուղղությամբ
«Ցուցարարները փակել էին Թումանյան-Տերյան փողոցը, նրանց հետ են ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը։ Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Փաստ». Հիմա ի՞նչ «գետերի» հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարարին
«Փաստ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 2020 թվականի նոյեմբերի 21-ին հանրահավաքում ունեցած ելույթում,...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Գրական ակումբում ծավալած գործունեությունը անհամատեղելի պաշտոն է ՔՊ-ական Թագուհի Ղազարյանի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ներկայիս պատգամավորների որոշ մասը, մինչ մանդատ ստանալը, զբաղվում էր գործարարությամբ,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Արմավիրի մարզում Փաշինյանը Բագրատ սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արմավիրի մարզ` ամենանիկոլական մարզը, որն Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հետո ՀՖՖ «սև ցուցակում» կհայտնվի նաև «Արարատ-Արմենիան»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՔՊ-ն ձևացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանում չեն տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ս/թ ապրիլի 1-ի խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». Փաշինյանը Մոսկվայում ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
08:42
Բագրատ Սրբազանի կոչով՝ Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաներ
Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նախապես հայտարարվել էր հետևյալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}