Հարցազրույցներ 11:20 07/10/2013

Հայաստանի նվերը ԵԽ-ին. «Միասնության ուժը» ապակեպատկերը խորհրդանշում է լույս, ուժ, ճշմարտություն, հավատ

ԵԽ-ում ՀՀ նախագահությունը լիագումար նիստերի դահլիճին նվիրել է  «Միասնության ուժը» կոչվող ապակեպատկեր ստեղծագործությունը, որի հեղինակն է նկարչուհի Արև Պետրոսյանը:

Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցազրույցը Արև Պետրոսյանի հետ:

- Ի՞նչ է խորհրդանշում «Միասնության ուժը» ստեղծագործությունը:
-Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը Եվրոպայի խորհրդի հենասյունն է: Մեզ համար Խորհրդարանական Վեհաժողովը ժողովրդավարության այն տաճարն է, որի պատերից ներս ծնվում ու ճանապարհ են անցնում ժողովրդավար Եվրոպայի կառուցման գաղափարները: Եվրոպան բազմազան է և դրանով է հարուստ: 800 միլիոն եվրոպացիները հավասար են: Նրանք ունեն ընդհանուր արժեքներ և ընդհանուր ապագա: Մեր միասնական ջանքերից է կախված, թե որքանով կկարողանանք դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին և «Ապրել միասին» պահպանելով մեր բազմազանությունը:
Ներկայացված էսկիզը իմ պատկերացումն է Եվրոպայի խորհրդի հիմնական և կարևորագույն գաղափարի` միավորում միասնական համամարդկային արժեքների շուրջ, այն է` մի լույս, ուժ, ճշմարտություն, հավատ, որը ոլորապտույտի պես իր անսասան գաղափարի շուրջն է հավաքում մարդ էակին, իր բացարձակ կատարյալ առաձնահատկություններով, կարևորելով և հարգելով նաև ազգային, կրոնական, ռասսայական, պատմական բազմազանությունները:

-Որքա՞ն ժամանակում եք ստեղծել աշխատանքը:
Ուզում եմ ասել, որ սա արդյունք էր երկար և միասնական աշխատանքի: Բավական երկար և դժվարին գործընթաց էր ուղղորդված քննարկումներով, փոխադարձ համաձայնություններով, ըստ պահանջի անվերջ փոփոխություններով: Քննարկվում և հաստատվում էին անգամ դեցի միլիմետրերը: Գործընթացը տևեց մոտ մեկ տարի: Վեց ամիս նյութի վրա աշխատանքների վերջին փուլը, որի արդյունքում մենք ունեցանք 24 քմ, ութ կտորից բաղկացաց մի ծավալուն աշխատանք: Աշխատանք` որի մասին հիացմունքով էին խոսում բոլոր ներկա պառլամենտականները: Չեմ կարող առիթից չօգտվել և շնորհակալությունս հայտնել բոլոր այն մարդկանց, ով թեկուզ չնչին, բայց մաս է կազմել այս պատասխանատու գործի կայացման ընթացքում:



-Կոնկրետ առաջարկվել է, թե ի՞նչ թեմատիկայով պետք է արվի:
-Որևէ կոնկրետ թեմա պարտադրված չէր: Նախնական կոնկուրսային փուլում, տրված էին միայն գծագրերը և չափսերը: Անգամ կատարման եղանակը պարտադրված չեր:

-Ինչպիսի՞ զգացողություն ունեիք աշխատանքի ստեղծման ընթացքում, ավելի մե՞ծ էր պատասխանատվությունը, քանի որ Հայաստանի նվեր էր լինելու Եվրոպական կառույցին:
-Մեծ պատասխանատվության զգացողություն. մեծածավալ, մոնումենտալ աշխատանք, տեխնիկական բազմազան դժվարություններով լի, օպերատիվ խնդիրների լուծումներ… Եվ ներկայացնում ես Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական այնպիսի կառույցում, ինչպիսին է Եվրոպայի խորհրդի շենքը: Իհարկե, արվեստագետը միշտ է ապրում մեծ պատասխանատվության զգացողությամբ, մշտական դեսպան ես տարբեր երկրներում, ներկայացնում ես ԱԶԳդ, հայի տեսակը քեզանով են ճանաչում և գնահատում: Պատասխանատվության զգացողությունը դեռ մանկուց է ձևավորվում, քանի դեռ ներկայացնում ես առաջինը` քո ընտանիքը, հետո ավելանում է` ազգային պատկանելիությունը, և վերջապես պետություն: Իմ համար մեծ պատիվ է:

-Չե՞ք պատրաստվում նմանատիպ աշխատանք անել հենց մեզ՝ հայաստանցիներիս ներկայացնելու համար:
- Ինչու ոչ (լայն ժպիտ)… Ուրախությամբ կընդունեմ որևէ առաջարկ:



-Կներկայացնե՞ք «Սեր», «Ազատություն», «Գիտակցություն» եռանկարը:
-Եռանկարը՝ «Սեր», «Ազատություն», «Գիտակցություն», որոնք Հայաստանի Հանրապետության նախագահը նվիրել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, ևս խորհրդանշում է միասնության ուժը: Այս եռանկարի հիմքում դրված է իմ պատկերացումը Եվրոպայի խորհրդի հիմնական և կարևորագույն արժեքների մասին: Մի հզոր ուժ, որը ոլորապտույտի պես անսասան գաղափարի շուրջն է հավաքում մարդ էակին, իր առանձահատկություններով, կարևորելով և հարգելով նաև ազգային, կրոնական, ռասսայական, պատմական բազմազանությունները: Ուժ, որը ծնվում է միասնության շնորհիվ: Ուժ, որի հիմքում տեսնում եմ երեք կարևորագուն համամարդկային արժեքների միաձուլում, այն է`
Սեր. Ազատություն. Գիտակցություն.
«Սեր»` բացարձակ ճշմարտություն` զգացում առանց որի անհնար է պատկերացնել կյանքը, հարաբերությունը, ծնունդը, բնությունը, աշհարհը, մարդկությունը և անսահման տիեզերքը…
«Ազատություն»` հիմնարար իրավունք մարդկության, բնության ընտրության, հոգու, գոյության, կյանքի, ստեղծագործելու…
«Գիտակցություն»` իմաստավորված ամբողջություն ինտելեկտուալ մտածողության, ըմբռնման, երևակայության, ինքնագիտակցության, փոխըմբռնման, բանականության…


Որպես վերջաբան ուզում եմ ասել, որ այս նկարներիս շարքը ստեղծվեց հանճարեղ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի ներքո: Իմ գենը իմ ուժն է: Իմ տաղանդի, կարողությունների, հպարտ կեցվածքիս, առժանապատվության զգացողության և մնացած բարձր որակներիս համար պարտական եմ մեր մեծ հանճարներին, ովքեր ուղղորդում են ինձ իմ կյանքի ճանապարհին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:52
Դավիթ Սանասարյան. Անգամ կարված ու շինծու գործի շրջանակներում նման բան չկա ու չի կարող լինել
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է մեղադրյալի կարգավիճակ ունենալու...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը
Բելգիայում թուրքական հասարակական կազմակերպությունների կոորդինացման ղեկավար Ջոշքուն Բեյազգյուլը հայտնել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են...
Աղբյուր` Panorama.am
10:28
Հայաստանում 2018 թ-ին հաշվառված մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվն ավելացել է
Հայաստանում  ավելացել է մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական ծառայությունից, 2018թ....
Աղբյուր` Panorama.am
10:14
Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
«Ժողովուրդ». Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը այս տարվա հունվարի 1-ից մինչև հիմա չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լևոն...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Փաստ». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պատգամավորները նախարարի գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
10:00
«168 Ժամ». Հեղափոխությունը խժռում է իր զավակներին
«168 Ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կայացրած որոշումը և ժամանակավորապես դադարեցրել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Հրապարակ». Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի փոփոխության փաթեթն ընդունելուց հետո որոշ նախարարություններում ներթիմային...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ն երկար քննարկումներից հետո, 78 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Պետական...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Արցախում նախընտրական աժիոտաժը սկսված է։ Վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ժամանակ». Փաշինյանը շահագրգռված չէ Սանասարյանի գործին հանրային հնչեղություն տալով
«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից շատերը կարծում էին, որ ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Փաստ». Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել, բայց ուշադրությամբ հետևում է
«Փաստ» թերթը գրում է. «Հեղափոխությունից, ապա և ՀՀ Ազգային ժողովի ու կառավարության ձևավորումից հետո քաղաքական ուժերը կարծես...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». Ընդամենը հանդիպում է կազմակերպել Արարատի մարզպետի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ փոխանցել էին, որ Սամվել Ալեքսանյանի շփումներն իշխանության հետ չեն ավարտվում Աննա Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ապրիլի 20-ն է, և այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները մոռացել են...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժողովուրդ». Ինչպես կարձագանքի ԲԴԽ-ն նախարարի գրությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր,...
Աղբյուր` Panorama.am
09:30
Վարդենյաց լեռնանցքը փակ է
Լարսը բաց է
Աղբյուր` Panorama.am
09:16
Հարավկորեական BTS խմբի տեսահոլովակը Գինեսի եռակի ռեկորդակիր է
«Մեզ համար մեծ պատիվ է, որ BTS-ն դարձել է Գինեսի համաշխարհային ռեկորդակիրների ընտանիքի մասը»։
Աղբյուր` Panorama.am
09:00
Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի
Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ...
Աղբյուր` Panorama.am
21:44
Վարչապետը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Նիկոլ Փաշինյանը՝ իր տված խոստումների մասին
«Բոլոր խոստումները, որ ես ասել եմ քայլարշավից սկսած, պատրաստ եմ և պետք է մեզ համար, ինձ համար նույնպես լինի գործունեության ուղենիշը»։
Աղբյուր` Panorama.am
20:45
«Հարության Ավետիս»՝ կանթեղներով երթ
Ապրիլի 20-ին երթի մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ:
Աղբյուր` Panorama.am
20:30
Թուրքիայում երիտասարդների 25 տոկոսը ո՛չ կրթություն է ստանում, ո՛չ աշխատում է
Թուրքիայում 15-24 տարիքային խմբին պատկանող երիտասարդների 25․5 տոկոսը ո՛չ աշխատում է, ո՛չ էլ՝ կրթություն ստանում։ Թուրքիայի վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
20:21
«Կարմիր գլխարկը» հեքիաթը սեքսիստական են համարել
Կատալոնիայում քողարկված սեքսիզմը բացահայտելու ակցիա է կայացել, դպրոցները մտադիր են ազատվել այն հրատարակություններից, որոնցում քարոզվում է գենդերային անհավասարություն։
Աղբյուր` Panorama.am
20:10
Սավչենկո․ Այս անգամ մենք ընտրում ենք անցյալի չարիքի ու ապագայի հույսի միջև
Ուկրաինայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կաջակցի շոումեն Վլադիմիր Զելենսկուն:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին փոխհատուցում կվճարի
Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։ Ստամբուլի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ընտրողական աբորտների քանակով «առաջատարներից են»
23 միլիոն չծնված աղջիկ. գիտնականները հաշվել են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով չնծված աղջիկներին
Աղբյուր` Panorama.am
19:31
Թրամփը կրկին զայրացրել է HBO-ին
HBO հեռուստաալիքը, որը զբաղվում է «Գահերի խաղը» սերիալի արտադրությամբ, կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չօգտագործել ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
19:25
ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 25-ին կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։ Ինչպես ասվում է դատարանի կայքում,...
Աղբյուր` Panorama.am
19:20
ՔԿ. Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է
Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին
Աղբյուր` Panorama.am
19:11
Ֆուտբոլի կին երկրպագուն՝ Իրանում
Իրանում ֆուտբոլի սիրահար կանայք տառացի կերպարանափոխվում են, որպեսզի խաղերի ժամանակ կարողանան հայտնվել մարզադաշտում։ Վեստի.ռու-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան
15:47 19/04/2019

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}