Տարածաշրջան 19:13 09/10/2013

Այս ընտրություններն ամենակեղտոտն են Ադրբեջանի պատմության մեջ. լցոնումներ, ծեծեր, հափշտակումներ և սպառնալիքներ

 Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցնում են բացարձակ կեղծման մթնոլորտում, հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը: Ըստ «Թուրան» լրատվական գործակալության` Գամբարը նշել է, որ համատարած կերպով «կարուսել» է կիրառվում, և դա ապացուցում է` Ադրբեջանի իշխանությունն ընդունում է, որ չի կարող ժողովրդի ձայնն ստանալ արդար ճանապարհով:
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիլմին նշել է, որ ընդդիմության միավորումը և Ջամիլ Հասանլիի հաջող քարոզարշավը ոգեշնչել է քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը, սակայն Ադրբեջանի իշխանությունը կրկին կեղծումների ճանապարհն է բռնել: Քերիմլին ընդգծել է, որ առավել հատկանշական խախտումներից են քվեաթերթիկների զանգվածային լցոնումները, «կարուսելները», գործադիր կառույցների միջամտությունը: Ադրբեջանի նախագահի մեկ այլ թեկնածու և Ժողովրդական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ ընտրություններն անցնում են օրենքի զանգվածային խախտումների մթնոլորտում: «Նասիմի շրջանի 23-րդ ընտրատարածքի 20-րդ տեղամասում, որտեղ ես եմ քվեարկել, աչքերիս առջև կեղծեցին կնոջս ստորագրությունը, իսկ իր քվեաթերթիկը տվեցին մեկ ուրիշ կնոջ», - ասել է նա:
«EL» շարժման առաջնորդ Էլդար Նամազովն իր անունն ընդհանրապես չի գտել Նասիմի շրջանի 28-22 տեղամասում: «Համատարած կերպով կեղծումներ են տեղի ունենում: Եթե նախկինում դրանք ընտրությունների ավարտին էին կատարվում, ապա այժմ դրանք արվում են ամենասկզբից: Իշխանությունն այնքան անվստահ է, որ առավոտից սկսած կեղծիքների է դիմում: Սա անկախ Ադրբեջանի պատմության մեջ ամենակեղտոտ ընտրություններն են», - ասել է Նամազովը: Լիբերալ կուսակցության Գործադիր հանձնաժողովի նախագահ Ավազ Թեմիրհանը նույնպես հայտնել է ընտրությունների զանգվածային խախտումների մասին: Իսկ Ազգային խորհրդի առաջնորդ Ռուստամ Իբրահիմբեկովը, ով այժմ Մոսկվայում է, նշել է, որ արդար ընտրությունների դեպքում Ջամիլ Հասանլիի հաղթանակը կասկածից դուրս է: «Սակայն իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները և խախտումների բոլոր տեսակները քվեարկության արդյունքները կեղծելու համար», - նշել է նա:

«Թուրանը» նաև հաղորդում է, որ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին պամել է Բաքու հասնող տվյալների և շրջաններում քվեարկության ընթացքում գրանցված զանգվածային խախտումների մասին:
«Մի շարք ընտրատեղամասերում գրանցվել են քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ: Ցավոք, իշխանության շատ ներկայացուցիչներ մասնակցում են կեղծումներին` դառնալով պետական ամենածանր հանցագործության` իշխանության յուրացման հանցակիցը», - ասել է Հասանլին:

Գործակալությունը հայտնում է, որ Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի հետ համագործակցող 19 դիտորդներին չի թույլատրվել մոնիթորինգ իրականացնել: Ընդհանուր առմամբ, Կենտրոնը 794 դիտորդ է ուղարկել: Տեղամասերի 16%-ում չի հայտարարվել քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների թիվը: Տեղամասերի 27%-ում չի հայտարարվել տեղամասերից դուրս (շրջիկ արկղ) քվեարկող ընտրողների թիվը:
«Ազատություն Ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ Բեյլագանի 81-րդ ընտրատարածքի 8-րդ ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության` Ֆիզուլի շրջանի շտաբի ղեկավար Ֆաուդ Գահրամանլին: Նա մատնացույց է արել օրենքի խախտումը, որից հետո նրան ծեծի են ենթարկել` կոտրելով քիթը: Ռադիոկայանի կայքում նաև Մասսալինի շրջանի 70-րդ ընտրատարածքի 17-րդ ընտրատեղամասից լուսանկար է հրապարակվել, որտեղ պատկերված է, թե ինչպես է մի տղամարդ միանգամից մի քանի քվեաթերթիկ գցում քվեատուփ:

«Minval.az» պորտալը հաղորդում է, որ զանգվածային խախտումներ են գրանցվել Նեֆտչալի շրջանի 61-րդ ընտրատարածքում, որտեղ դիտորդ Ադիլ Աջար օղլուի խոսքերով քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ են նկատվել: Պորտալը հայտնում է, որ ընդդիմության դիտորդների վրա ճնշում է գործադրվում: Այդպես, Ագջաբեդի շրջանի դիտորդ Բեհրուզ Աբդուրահմանին կանչել են իշխող կուսակցության շտաբ և փորձել են գրավոր խոստովանություն վերցնել այն մասին, որ ընտրություններն անցնում են ժողովրդավարական պայմաններում: Շրջանի գործադիր իշխանության տեղակալը նույն կերպ շանտաժի է ենթարկել մյուս դիտորդների` Իլկին Հասանլիին և Ալիմշահ Գուլիևին: Սակայն վերջիններս չեն վախեցել և այդ մասին տեղեկացրել են իրենց թեկնածու Ջամիլ Հասանլիին:

«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ազգային խորհրդի նախագահի թեկնածուի ընտրական շտաբը կոչ է անում հայտնել նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում գրանցվող զանգվածային խախտումների մասին: Այդպես, Երրորդ Սուրահանի շրջանի 32-րդ ընտրատարածքի 18 և 26 տեղամասերում ընտրողների մատնանշանների համար նախատեսված անտեսանելի թանաք չկա: Լենքորանի գյուղական շրջանի 39-րդ ընտրատարածքի 74-րդ տեղամասում ոստիկանները տեղամասից հեռացրել են դիտորդ Հիքմետ Մամեդովին:

45-րդ ընտրատարածքի 10-րդ տեղամասում կիրառվում է «կարուսել», որտեղ մի խումբ մարդիկ մեքենաներով տեղափոխվում են մի տեղամասից մյուսը: Նեֆտչալի շրջանի 61-րդ ընտրատարածքում գրանցվել են հանձնաժողովի անդամների կողմից քվեաթերթիկների լցոնում: Հաթայինի շրջանի 34 ընտրատարածքի 7-րդ տեղամասում 7 քվեաթերթիկներով ընտրող է բռնվել: 50-րդ ընտրատարածքում «Baku Steel Company»-ի մոտ 50 աշխատակից մասնակցում են «կարուսելին»: Նմանատիպ «կարուսել» է տեղի ունենում նաև Յասամալի շրջանի 16-րդ ընտրատարածքի 5- 6 և 9-10 տեղամասերում: Ջամիլ Հասանլիի շահերը ներկայացնող հանձնաժողովի անդամներին չի թույլտրվում գրանցել խախտումները: Շամքիրի քաղաքային շրջանի 98-րդում, Շամքիրի գյուղական շրջանի 99-րդում և Շամքիր-Դաշքեսանի շրջանի 100-րդում մարդկանց Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության կեղծ դիտորդական վկայականներ է բաժանվել:

Բացի այդ, «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները Նախիջևանում դիտորդ են գողացել: Շարուրի շրջանի 34-րդ ընտրատեղամասի դիտորդը հայտնել է, որ Իսրայիլ Ալեքփերլին իրեն խնդրել է դուրս գալ, նստեցրել է մեքենան, տարել անհայտ ուղղությամբ և այնտեղ սպառնացել է ընտանիքին, շանտաժի ենթարկել` պահանջելով չգնալ ընտրատեղամաս և ընդհանրապես չզբաղվել քաղաքականությամբ: Ալեքփերլին ճանաչել է սպառնացողին. նա Ազգային անվտանգության նախարարության տեղի աշխատակիցներից է եղել:

Այսօր կեսօրին «Պրոգնոզ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ exit-poll-ի ընթացիկ արդյունքները: Ժամը 10:30-ի դրությամբ այդ ՀԿ-ի տվյալների համաձայն`թեկնածուների շարքում առաջնորդը Իլհամ Ալիևն է (ձայների 92,15%), երկրորդ տեղում ընդդիմադիր Ջամիլ Հասանլին է` 6,06%:

Սակայն Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի գործադիր քարտուղար Բաշիր Սուլեյմանլին «Թուրանին» հայտնել է, որ քվեարկության ընթացքում հարցումների հրապարակումը օրենքի լուրջ խախտում է: «Բոլոր exit-poll-երը վստահություն չեն ներշնչում, քանի որ դրանք անցկացվում են իշխանամետ կառույցների կամ նրանց օտարերկրյա գործընկերների կողմից: Անկախ կառույցներին չի թույլատրվել exit-poll անցկացնել», - ասել է Սուլեյմանլին:
Ադրբեջանի ԿԸՀ-ում հայտնել են, որ «Պրոգնոզ» կենտրոնի հաղորդագրության մասին տեղեկատվություն չունեն, սակայն նշել են, որ քվեարկության ընթացքում հարցումների արդյունքների հրապարակումն անօրինական է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:56
Տրոլեյբուսի պարկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  հունիսի 10-ին, ժամը 04:14-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝...
Աղբյուր` Panorama.am
08:55
Երևանի պետական կամերային երգչախումբը «Հայնովկա» փառատոն-մրցույթին արժանացել է մրցանակի
Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, Լեհաստանում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
08:49
ՃՏՊ Ազատավան գյուղի կամրջին, կան զոհեր
Հունիսի 10-ին, ժամը 00:51-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի...
Աղբյուր` Panorama.am
08:23
Առավոտը Բաղրամյան պողոտայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ցուցարարները ողջ գիշեր անցկացրել են Բաղրամյան պողոտայում։ Վաղ առավոտյան Panorama.am-ի լուսանկարիչն այցելել է...
Աղբյուր` Panorama.am
08:00
Հունիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:35
Բագրատ Սրբազանն ու բողոքի ակցիայի մասնակիցնրեը գիշերը մնացել են Բաղրամյան պողոտայում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ԱԺ պատգամավորներ, բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
04:11
Հավաքի վայրից երկու քաղաքացիներ բերման են ենթարկվել
Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքից երկու քաղաքացի բերման են ենթարկվել։ Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ...
Աղբյուր` Panorama.am
04:04
Բագրատ Սրբազանը, հավաքի մասնակիցները գիշերելու են Բաղրամյան պողոտայում
«Մնալու ենք այստեղ, վրաններ կլինեն, մեքենաներ։ Ես մնալու եմ այստեղ, դուք էլ, վստահաբար։ Ոչ մի տեղ էլ չենք գնալու, ուզում են հազարավոր զորք բերել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
03:28
Նահանջելու տեղ չունենք, մեր ուզածին հասնելու ենք. Բագրատ Սրբազան
«Նահանջելու տեղ չունենք, ընկրկելու տեղ էլ չունենք, որևէ ձևով մեր պայքարից հետ կանգնելու ճանապարհ չունենք, որևէ ձևով, որևէ կերպով, սա պետք...
Աղբյուր` Panorama.am
03:11
Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ կարողացել են հաղթահարել ոստիկանական շղթաները և գնալ դեպի ԱԺ. «Սրբազան պայքար»
Ընդդիմադիր պատգամավորներ Աղվան Վարդանյանը,  Արթուր Սարգսյանը, Տիգրան Աբրահամյանն ու Ագնեսա Խամոյանը, կարողացել են հաղթահարել ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
02:59
Պռոշյան փողոցում բնակիչներից մեկը մեկը տաք թեյ է հյուրասիրում հավաքի մասնակիցներին, նաև ոստիկաններին
Քաղաքացիները շարունակում են մնալ Բաղդրամյան և պռոշյան փողոցներում, քանի որ ոստիկանությունն արգելել է նրանց մուտքը Դեմիրճյան փողոց։ Տեղի...
Աղբյուր` Panorama.am
02:17
ԱԺ մոտ հավաքված քաղաքացիները խնդրում են վառել փողոցի լույսերը
«Քաղաքացիական հագուստով ոստիկանները հնարավոր է սադրանքի դիմեն»
Աղբյուր` Panorama.am
01:45
Ուժեղ կարկուտ է տեղում. Հրամայեք, վահաններն իջացնեն
Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում, որտեղ այս պահին բազմաթիվ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում, սկսեց ուժեղ կարկուտ տեղալ։ Մինչ այդ...
Աղբյուր` Panorama.am
01:33
Ոստիկանությունը հղի կանանց հորդորեց դուրս գալ շարքերից, սպառնաց կիրառել հատուկ միջոցներ
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, որտեղ մնացել են ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արծվիկ Մինասյանը, հրմշտոց սկսեց բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
00:59
Հավաքի կազմակերպիչները ԱԺ մուտքը փակած պահելու նպատակադրություն չունեն. Վարազդատ Հարությունյան
«Դուք որևէ օբյեկտիվ, նորմալ պատճառաբանություն չեք ներկայացրել, թե ինչու եք խոչընդոտել երթը»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
00:57
ԱԺ պատգամավորները պահանջում են բացել ճանապարհը, որ գնան աշխատանքի. Լարված իրավիճակ է
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, որ այս պահին Դեմիրճյան փողոցում բողոքի ակցիային է մասնակացում, պահանջեց բացել ճանապարհը, որ ինքն ու մյուս...
Աղբյուր` Panorama.am
00:44
Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. Ճանապարհը պետք է բացեք, սա անօրինական է
«Ճանապարհը պետք է բացեք, սա անօրինական է, ինչ դուք անում եք»,-դիմելով ոստիկաններին՝ հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։...
Աղբյուր` Panorama.am
00:06
Բագրատ Սրբազան. Բաղրամյանով կգնանք Պռոշյան
«Մեզ 15 րոպե ժամանակ տվեք, որպեսզի ասեմ՝ ինչ ենք անելու, ինչպես ենք վարվելու»,-ԱԺ դիմաղ բողոքի ակցիայի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
23:25
Մենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից տեղ չենք գնալու. Բագրատ Սրբազան
«Մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնալու»,-Բաղրամյան-Դեմիրճկա խաչմերուկում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա կոչ արեց հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
23:21
Սադրիչները հենց քաղաքացիական հագուստով ոստիկաններն են. Փաստաբան
«Ոստիկանությանն արգելվում է քաղաքացիական հագուստով ոստիկաններին ուղարկել մասնակցելու հավաքին։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները...
Աղբյուր` Panorama.am
22:54
Լարված իրավիճակ ԱԺ մոտ
«Կարմիր բերետավորներին ասեք՝ հեռու գնան, հրահրման ակտ է ձեր կողմից»
Աղբյուր` Panorama.am
22:30
Ոստիկանության մեծաթիվ ուժերը թույլ չեն տալիս Սրբազան երթը մոտենա Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ մուտքին
Ոստիկանությունը փակել է Դեմիրճյան փողոցը և թույլ չի տալիս Սրբազան շարժման երթը մտնի ԱԺ-ի այդ հատվածում գնտվող մուտքի մոտ։ Տեղում կուտակված...
Աղբյուր` Panorama.am
22:11
Կքննարկենք. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին
«Չեն բացառվում բոլոր քաղաքական լուծումները։ Ինչ կլինեն դրանք, ընթացքը ցույց կտա»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման...
Աղբյուր` Panorama.am
21:48
Հաղթանակի ակնկալիքներ ունեմ. դերասան Արման Նավասարդյան
«Հաղթանակի ակնկալիքներ ունեմ, ուրիշ ոչ մի ակնկալիք»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին հաջորդած երթի...
Աղբյուր` Panorama.am
21:34
Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան
«Շրջանների մեր քաղաքացիներին, դիմում եմ ձեզ՝ լուծելու այս խնդիրը, վերջնական հասնելու հաղթանակին, հայի և Հայաստանի արժեքն ու պայքարը,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մեկնարկել է Սրբազան պայքարի երթն՝ Ամիրյան, Մաշտոց և Բաղրամյան փողոցներով
Երթով գնում ենք Ամիրյան, Մաշտոց և Բաղրամյան փողոցներով։ Այս մասին Հանրահավաքից հետո հայտարարեց  Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ մնացածը...
Աղբյուր` Panorama.am
21:15
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հերթական հանրահավաքն է անցկացնում...
Աղբյուր` Panorama.am
20:47
Պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմն ավարտել․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին Բագրատ սրբազանն իր ելույթում  նշեց, որ արտաքին աշխարհի բոլոր կողմերի և խաղաղացողների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քաղաքական լուծումների բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են. Բագրատ Սրբազան
«Հաշտության կառավարությունը պետք է գործի օրակարգային երեք հստակ ուղղություններով, ատաջին՝ պետք է գործի վերկուսակցական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան
13:19 08/06/2024

Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}