Իրավունք 11:00 16/10/2013

Արդարադատության նախարարության տվյալները բացահայտում են` Ադրբեջանը միլիոններ է վճարում ամերիկյան ընկերություններին

Միլիարդավոր նավթադոլարների մեջ լողացող, սակայն բարոյականությունից զուրկ Ադրբեջանն զբաղված է ահռելի գումարներ բաժանելով բոլոր նրանց, որոնք պատրաստ են ուշադրություն դարձնել նրա քարոզչությանը:

Բաքվի կաշառակերության սխեման, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն», այժմ էլ իր թակարդն է գցել Վաշինգտոնի ազդեցիկ վերնախավին: Ըստ երևույթին, ամերիկացիների պակաս չի զգացվում, որոնք պատրաստ են իրենց հոգիները ծախել ինչ-որ գումարի համար: Ադրբեջանը, որպես լոբբինգի ասպարեզում նորելուկ, արագորեն սովորեց այդ ոլորտի հնարքներն իր «ավագ եղբայր» Թուրքիայից` քաղաքական խաբեությանը քաջատեղյակ վարպետից:
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքը թվարկում է ամերիկյան տասնմեկ ընկերությունների անունները և գումարները, որոնք վճարվել են տարբեր ադրբեջանական մարմինների կողմից.

- Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունն ամսական 35 հազար դոլար է վճարում «Փաթոն բոգս» ընկերությանը` «ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվության և աջակցության համար», ամսական 18.3 հազար դոլար «Մելվուդ քոմունիքեյշնս» ընկերությանը` «լրատվամիջոցների և հեռահաղորդակցության ռազմավարությանը» աջակցելու համար, ամսական 20 հազար դոլար «ԴիՍիԱյ գրուպին»` « հանրային կապերի և լրատվական քարոզչության, ինչպես նաև վերլուծական կենտրոնների հետ հարաբերությունների ստեղծման» համար, և ամսական 45 հազար դոլար «Փոդեստա գրուպին»` հանրային կապերի իրականացման համար:

- «Լիվինգստոն գրուպը», որը կրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Բոբ Լիվինգստոնի անունը, որն իր պաշտոնը լքել է խայտառակ ձևով, մինչ այժմ ստացել է 2 մլն դոլար` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության անունից լոբբիստական գործունեություն իրականացնելու համար:
- Ադրբեջանի միջազգային բանկը «Ջեֆերսոն Ուոթերման ինթերնեյշենլին» ամսական 25 հազար դոլար է վճարում`«ամերիկյան հաստատությունների հետ հարաբերությունների զարգացման» և «լրատվամիջոցների հետ կապերի ռազմավարության» համար: Նշված ընկերությունն ամսական ստանում է ևս 25 հազար դոլար «Ադրբեջանի նախագահությունից»`լրատվական ռազմավարության խորհրդատվության համար: Ադրբեջանի միջազգային բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:
- Ադրբեջանի ամերիկյան դաշինքը մինչ այժմ «Ֆաբիանի&Co.» ընկերությանը վճարել է 2.4 մլն դոլար` «ռազմավարությունների պլանավորման և իրականացման համար` ադրբեջանական ժողովրդի, երկրի, մշակույթի և միջազգային կապերի մասին հետազոտություններ և շահերի պաշտպանություն խրախուսելու նպատակով»: Վերջերս Վաշինգտոնում Ադրբեջանի ամերիկյան դաշինքի կազմակերպած ճաշկերույթին մասնակցում էին 700 հյուրեր, այդ թվում` Օբամայի վարչակարգի պաշտոնատար անձինք, Կոնգրեսի անդամներ և օտարերկրյա դիվանագետներ: Բանկետին ներկա էին նաև հայկական հարցերի ընդդիմախոս տխրահռչակ կոնգրեսականներ, այդ թվում` սենատորներ Սաքսբի Չեմբլիսը և Ռիչարդ Բեռը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոեհները և նախկին կոնգրեսական Դեն Բարտոնը:
- «Ռոբերտի Ուայթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ) ամսական 20.9 հազար դոլար է վճարվել ԱՄՆ «ՍՈՔԱՐ»-ի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ամերիկյան դուստր ընկերության կողմից`Միացյալ Նահանգներում գործարար հնարավորությունները ուսումնասիրելու համար:
- Քանի որ փողի պակաս չկա, անգամ Լոս Անջելոսում Ադրբեջանի հյուպատոսությունը կարող է իրեն թույլ տալ վարձել հասարակայնության հետ կապերի իր սեփական ընկերությունը: Տարիների ընթացքում այն օգտվել է «Սիթրիկ&Co» ընկերության (տարեկան 50 հազար դոլար), «Թուլշեդ գրուպ» ՍՊԸ-ի (35 հազար դոլար), որը հիմնադրվել է Ամերիկայի հրեական կոմիտեի հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Ջեյսոն Կացի կողմից, և «Փոթոմակ սքվեր գրուպի» (գումարը չի բացահայտվել) ծառայություններից` «լրատվական քարոզչություն… և խմբագիրների հետ համագործակցություն ապահովելու համար»:

Այժմ ի հայտ է եկել մեկ այլ նախկին կոնգրեսական, որն ընկել է Ադրբեջանի ամենազոր դոլարների հետևից: Նյու Յորքի նախկին կոնգրեսական Մայքլ Մաքմահոնը զբաղվում է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» (մի տարածք, որը ճանաչվել է միայն այն բռնազավթած պետության` Թուրքիայի կողմից) հանրային կապերով և պետական հարաբերություններով: Մաքմահոնը, որը մինչև 2010 թվականի իր պարտությունը ծառայել է Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Նյու Յորքի «Հերիկ, Ֆայնշտեյն» ՍՊԸ-ի անունից գլխավորում է լոբբիստական աշխատանքները, որը շահել է տարեկան 200 հազար դոլարի պայմանագիր` դեպի բռնազավթված Հյուսիսային Կիպրոս կոնգրեսական այցելություններ կազմակերպելու և լրատվամիջոցներում նրա հանրային վարկանիշը բարելավելու նպատակով: Մաքմահոնը նաև զբաղված է Նյու Յորք քաղաքում Թուրքիայի ընդարձակվող հյուպատոսության զարգացմամբ և շինարարությամբ:

Հետևաբար, զարմանալի չէ, որ Մաքմահոնի անունն անցյալ շաբաթ ջրի երես դուրս եկավ՝ փորձելով օրինականացնել նախագահ Իլհամ Ալիևի կեղծված վերընտրությունը, որտեղ նա հավաքել էր քվեների 85 տոկոսը, մինչդեռ նրա ինը մրցակիցները միասին ստացել էին մնացած 15 տոկոսը:

Չնայած միջազգային դիտորդները քննադատում էին Ալիևի վերընտրությունը որպես «անարդար և կեղծիքներով լի», «Նյու Յորք թայմսը» մեջբերելով Մաքմահոնին, նշում է, որ ընտրությունները եղել են «ազնիվ, արդար և իրոք արդյունավետ: Այնտեղ ավելի կարճ հերթեր էին, քան Ամերիկայում և վիճելի քվեաթերթիկներ չկային», ինչ որ պատահեց Ֆլորիդայում 2000 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ:

Վրդովեցուցիչ է, որ «Նյու Յորք թայմսը» դարձել է Մաքմահոնի զոհը` որոշելով կեղծված ընտրությունների մասին իր հոդվածը վերնագրել որպես «Դիտորդները տարակարծիք են Ադրբեջանում ընտրությունների արդարության վերաբերյալ»: Այսպիսով, «Թայմսը» մեկ մարդու ադրբեջանամետ քարոզչությունը հավասարեցրել է համատարած խարդախությունների ճնշող ապացույցների հետ` հաստատված այնպիսի հեղինակավոր միջազգային դիտորդների կողմից, ինչպիսին է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ): Բարեբախտաբար, «Թայմսը» մատնանշել է, որ «գնահատականների տարբերությունը, թվում է, որ արտացոլում է Ալիևի կառավարության ագրեսիվ լոբբիստական ջանքերը` ընտրությունները ներկայացնելու իբրև արդար»:
Ամերիկահայերը չեն կարող մրցել ադրբեջանական շռայլ բաշխումների հետ: Նրանց պետք էլ չէ այդպես վարվել: Ամերիկահայերը կարիք չունեն միլիոններ ծախսելով լոբբինգ անել առկա փաստերը ներկայացնելու համար, քանի որ ճշմարտությունն իրենց կողմն է:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:49
Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը. Մինասյան՝ ԱԺ-ի հայտարարությանը՝ ՔՊ-ի կողմից մերժելումասին
«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և դրանով իսկ ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր չեն եղել. ՔԿ
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն արձագանել է «Հրապարակ» թերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածին։
Աղբյուր` Panorama.am
10:39
«Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակությունն Մալմյոյում է։ Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
10:22
«Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
«Այն ինչ կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու...
Աղբյուր` Panorama.am
10:19
Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի 30-ամյակի միջոցառումների շրջանակում կրկին հանդես է եկել դասախոսությամբ:
Աղբյուր` Panorama.am
10:09
«Մինչև տարվա վերջ արևմտյան ադերբեջանի կրկեսներում կլոուն կաշխատի». Օգտատերերն արձագանքում են երգիծաբան Հովհաննես Դավթյանին
«Հայրենասերից մինչև շուն մի քայլ է։ Դու շուն ես»,- Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին
Աղբյուր` Panorama.am
09:51
Հյուսիսային Կարոլինայում հրաձգություն է եղել, երկու կոզմից էլ զոհեր կան
Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է երեք իրավապահ, ևս հինգը վիրավորվել են։ «ՌԻԱ նովոստի» -ի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 30-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
08:58
Թումանյանը, Մալյանը, Պարոնյանը չէին լռի. Հիշեցում թատրոնների անձնակազմերին
Գիշերվա ընթացքում Երևանում գործող մի քանի թատրոնների դռներին փակցվել են գրություններ՝ թատրոնի ներկայացուցիչներին հիշեցնելով, որ մեծերն այս...
Աղբյուր` Panorama.am
08:53
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:49
Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ»...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ կապված Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Նիկոլի բախտ, մայիսի 1-ը ոչ աշխատանքային է
«Հրապարակ»-ը գրում է. «Այս շաբաթ ԱԺ կայցելեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԿԸՀ նախագահը, ՀՌՀ...
Աղբյուր` Panorama.am
08:35
Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը օրերս...
Աղբյուր` Panorama.am
08:30
«Հրապարակ». «Մեղրիի համայնքապետարանը» էջը մեկ էլ կարող է դառնալ «Մեղրի մոլ» ու վարտիքներ գովազդել
«Հրապարակ»-ը գրում է. «Պետական և համայնքային մարմինները ֆեյսբուքյան էջեր են պահում, որտեղ տեղեկատվություն են տեղադրում,...
Աղբյուր` Panorama.am
08:25
Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն օրերս հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
08:23
«Հրապարակ»-ի տեղեկություներով պայքարին միացած պայմանագրային զինծառայողների զղջմանը նախորդել են բռնության փորձեր
«Հրապարակ»-ը գրում է. «Ապրիլի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հայտարարեց, որ...
Աղբյուր` Panorama.am
08:10
Երկրի գլխավոր հեղափոխականը ձեզ... մեզ խորհուրդ է տալիս
Մինչ քպ առաջնորդը քեռու շոկոլադը կերածի համառությամբ կործանում է Հայաստանը, մինչ մարդիկ անզորության անդունդն են գլորվում ու հույսով բռնվում են...
Աղբյուր` Panorama.am
07:59
Ապրիլի 30-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}