Աշխարհում 16:56 07/11/2013

Corriere della Sera. «Խավիարային դիվանագիտությունը» վարակում է Եվրոպական Խորհրդարա՞նը

 Իտալական հայտնի Corriere della Sera օրաթերթի լրագրող Միլենա Գաբանելլին (Milena Gabanelli), ով համաձայն New York Times-ի՝ վարում է «իտալական հեռուստաընկերությունում ամենահեղինակավոր հետաքննական հաղորդումը», այսօր հրապարակված հոդվածում պատմում է Ադրբեջանի նախագահական ընտրություններում Եվրոպական Խորհրդարանի պատվիրակության ղեկավար, իտալացի պատգամավոր Պինո Արլակկիի շուրջ Եվրոպայում բարձրացած քննադատության ալիքի մասին եւ նրան փաստացի մեղադրում «խավիարային դիվանագիտության»՝ կաշառվելու պատճառով այդ ընտրությունները «ժողովրդավարական» անվանելու մեջ։

Հոդվածը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ։
Ինչու՞ է Պինո Արլակկին ժողովրդավարություն տեսել մի երկրում, որտեղ, համաձայն հեղինակավոր միջազգային վարկանիշերի (Human Rights Watch, Freedom House) ժողովրդարավություն բացարձակ գոյություն չունի։
Կասետային ռումբեր նետող ինքնաթիռները բարձր եւ անաղմուկ են թռնում։ Ռումբերը պայթեցին գետնից մի քանի մետր բարձրության վրա՝ շուրջբոլորը նետելով երկաթի կտորներ, որոնք կուրացնում, վիրավորում եւ անդամահատում են։ Դա տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում 1992 թվին. ինքնաթիռները ադրբեջանական էին եւ դրանք ռմբակոծում էին քրիստոնյա հայ բնակչությունը։

Երբ մարդկանց պատմում էիր այդ հակամարտության մասին, միայն քչերը գիտեին այդ փոքրիկ անկլավի գոյության մասին, որը այդ ժամանակ դեռ նոր էր հռչակել իր անկախությունը։ Դա մի մարտահրավեր էր, որ Ադրբեջանը մինչ օրս չի կարողանում ընդունել, որովհետեւ արդեն 20 տարի շարունակվող բանակցություններում նա դեռ հրաժարվում է խաղաղության համաձայնագիր կնքել (Լեռնային Ղարաբաղի հետ)։

Սակայն այս մանրամասները ուշադրության չեն արժանանում միջազգային մամուլի կողմից։ Այն, ինչ հրապարակվում է, միայն խավիարով, նավթով ու գազով հարուստ մի Ադրբեջանի մասին է։ Դա մի երկիր է, որի հետ մենք օգոստոսի 11-ին գազի ներմուծման վերաբերյալ պայմանագիր ստորագրեցինք։ Մենք բիզնես ենք անելու նավթի հարուստ պաշարներ ունեցող այս երկրի հետ, որը վերջին մի քանի տարում 2300% ավելացրել է իր ռազմական ծախսերը։ Իհարկե, մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք, բայց չպետք է անուշադրության մատնենք այն փաստը, որ այդ երկիրը վերջն երկու տասնամյակներին կառավարվում է ամբողջ տեղեկատվական դաշտը վերահսկող Ալիեւի ընտանիքի ավտորիտար ռեժիմի կողմից։

2013թ հոկտեմբերի 9-ին ընտրություններ էին անցկացվում Ադրբեջանում, որտեղ գործող նախագահը կրկին, երրորդ անգամ վերընտրվեց 85% ձայներով։ Հոկտեմբերի 10-ին ԵԽ անդամ եւ ԵԽ դիտորդական 7 հոգանոց առաքելության ղեկավար Պինո Արլակկին հայտարարեց, թե ընտրությունները անցել են «ազատ, արդար եւ թափանցիկ»։
Օգոստոսի 28-ից երկրում գտնվող 388 դիտորդ ունեցող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության նույն օրը արված հայտարարությունը փաստում էր, որ «ընտրությունները ԵԱՀԿ չափանիշերից շատ հեռու են եղել»։

Ինչու՞ է Պինո Արլակկին ժողովրդավարություն տեսել մի երկրում, որտեղ, համաձայն հեղինակավոր միջազգային վարկանիշերի (Human Rights Watch, Freedom House) ժողովրդարավություն բացարձակ գոյություն չունի։Սա առեղծված է։
Անհապաղ հետեւեցին արձագանքները Եվրոպայում։ Ուլրիկե Լունաչեկը (Ulrike Lunacek)՝ Եվրոպական կանաչների կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակը, Արլակկիի զեկույցի հոկտեմբերի 16-ին կայացած նախնական քննարկումներից հետո խոսեց այն մասին, որ ընտրությունները բնութագրվել են «մարդու իրավունքների լավ փաստագրված խախտումներով, ընդդիմության ահաբեկմամբ, ժողովրդավարության հիմնարար սկզբունքների սահմանափակմամբ»։ Կանաչների ու Եվրոպական ազատ դաշնության խմբի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Վերներ Շուլցը (Werner Schulze) ավելացրեց, որ «Եվրոպական Խորհրդարանի անդամների մի փոքր խումբ հարված է հասցնում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերում ակտիվ պայքարող ամբողջ Խորհրդարանի հեղինակությանը»։

Հաննես Սվոբոդան (Hannes Swoboda), ով Պինո Արլակկիի ԵԽ խորհրդարանական խմբի նախագահն է, հոկտեմբերի 18-ին հայտարարեց, որ «Սոցիալիստների եւ Դեմոկրատների խումբը չի միանում [Ադրբեջանի] վերջին նախագահական ընտրությունները դիտարկող առաքելության գնահատականներին» եւ ավելացրեց, որ «Ադրբեջանում տասնյակ ակտիվիստներ եւ լրագրողներ, ներառյալ նախագահի մեկ թեկնածու, անարդարացիորեն բանտարկված են քաղաքական բնույթի իրենց գործողությունների համար»։

Հոկտեմբերի 22-ին Լիբերալների եւ Դեմոկրատների նախագահ սըր Գրեմ Ուոթսոնի (Sir Graham Watson) հերթն էր նշելու, որ իրենք «անհանգստացած» են Արլակկիի առաքելության գնահատականներից եւ հայտարարելու, որ «Եվրոպական Խորհրդարանի դիտորդների պատրաստած զեկույցը ծիծաղելի կլիներ, եթե դրա հետեւանքները այդքան լուրջ չլինեին, իսկ ընտրությունների արդյունքների հրապարակումը քվեարկության ավարտից շուտ ցույց է տալիս, որ ընտրությունները կեղծված են»։ Այստեղ սըր Ուոթսոնը վկայակոչում է այն, ինչ միջազգային մամուլը անվանեց «էփփ-գեյթ», այսինքն այն, որ սմարթֆոնների համար Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատրաստած հավելվածը սխալմամբ քվեարկության արդյունքները հրապարակեց ընտրությունների նախորդ օրը՝ հաղթանակը տալով գործող նախագահ Ալիեւին։

Եվ վերջապես, հոկտեմբերի 23-ին Եվրոպական Խորհրդարանը բացեց Արլակկիի վերաբերյալ քննարկումները։
Այսօր, նոյեմբերի 7-ին ԵԱՀԿ առաքելության ղեկավարը կբացատրի Ադրբեջանում ընտրական գործընթացների վերաբերյալ իր քննադատության պատճառները։ Եվ այդտեղ մի հարց բաց է մնում. Ինչու՞ Արլակկին «ազատ, արդար եւ թափանցիկ» համարեց ընտրությունները մի երկրում, որը 167 երկրների մեջ 139-րդ տեղն է զբաղեցնում Էկոնոմիստի պատրաստած Ժողովրդավարության 2012թ ինդեքսում։ Միգուցե նա անկեղծորեն համոզված է իր գնահատականի մեջ այն պատճառով, որ Ադրբեջանում իշխող ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում Եվրոպայում խորհրդարանականների, լրագրողների եւ ինտելլեկտուալների շրջանում աջակցություն ստանալու նպատակով իմիջային միջոցառումներ անցկացնելու համար։

Բրյուսելում եւ Ստրաստբուրգում «խավիարային դիվանագիտություն» կոչվող այդ գործելաոճը անցյալ տարի հրապարակվեց Եվրոպական Կայունություն Նախաձեռնության (European Stability Initiative) կողմից պատրաստված երկու զեկույցների միջոցով։ Նույնիսկ եթե մենք հակված չլինենք վատը մտածելու, մենք միշտ հիշում ենք, որ 2001թ ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Պինո Արլակկին խիստ քննադատության արժանացավ ՄԱԿ ներքին վերահսկողության մարմինների կողմից, ովքեր նրան մեղադրեցին լիազորությունների չափից դուրս կենտրոնացման եւ ոչ թափանցիկ վարչարարության մեջ, իսկ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը կասեցրեց նրա լիազորությունները։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}