Նորվեգիան պատրաստ է քիմիական զենքը դուրս բերելու համար նավեր ուղարկել Սիրիա
Նորվեգիան քաղաքացիական նավեր և ռազմածովային ուժերի ֆրեգատ է ուղարկելու Սիրիայի ափեր՝ այնտեղից քիմիական զենքը դուրս բերելու համար: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում կատարելով Նորվեգիայի ԱԳ նախարարին:
Բյորգե Բրենդեն խոստացել է նաև 90 միլիոն կրոն (10.8 միլիոն եվրո) տրամադրել ՄԱԿ-ին և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ Սիրիայից քիմիական զենքը դուրս բերելու գործողություններ իրականացնելու համար:
Հոկտեմբերի 25-ին Նորվեգիան հայտարարել էր, որ պատրաստ չէ իր երկրի տարածքում քիմիական զենք վերացնել: Նոյեմբերի սկզբին լուրեր տարածվեցին, որ քիմիական զենքը ոչնչացվելու է Ալբանիայում, իսկ զենքը Սիրիայից դուրս բերելու պատրաստակամություն հայտնել էր նաև Դանիան:
Հիշեցնենք, որ ամռանը ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնություն էին ձեռք բերել այն մասին, որ մինչև 2013 թվականի ավարտը Սիրիայում դուրս է բերվելու քիմիական զենքի ողջ պաշարը, իսկ 2014 թվականին՝ ոչնչացվելու: