Քաղաքական 15:40 02/12/2013

Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտոնյաներ, նահանգապետներ, ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ

Պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ:

Երևան են ժամանել, մասնավորապես, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը, տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչևը, ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը, «ՎՏԲ» բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշյոտնիկովը, պաշտոնատար այլ անձինք:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ՌԴ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցել են «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը: Համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական և տարածաշրջանային մակարդակով պետական մարմինների, ինչպես նաև ոչ պետական հատվածի ներկայացուցիչների ու բազմաթիվ գործարարների (շուրջ հինգ հարյուր) մասնակցությամբ, նախագահները հանդես են եկել ողջույնի խոսքով:

Մինչ այդ, երկու երկրների նախագահներն այցելել են համաժողովի շրջանակներում բացված Հայաստանի մարզերը և Ռուսաստանի տարածաշրջանները ներկայացնող ցուցահանդես, որի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը և Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հեռանկարների շրջանակներում զարգացման ներուժի ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը:

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետևել են «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը: ՋԷԿ-ը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում:

ՀՀ և ՌԴ նախագահները համաժողովի անցկացման վայրում մասնակցել են նաև Սոչիում կայանալիք XXII ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշերի մարման արարողությանը: Թողարկված երկու նամականիշերի վրա պատկերված են այն սպորտաձևերը, որոնցով հանդես է գալու Հայաստանի օլիմպիական հավաքականը 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին. առաջին նամականիշի վրա պատկերված է դահուկավազք սպորտաձևը, իսկ երկրորդի վրա՝ լեռնադահուկային սպորտաձևը: Նամականիշերի ձախ կողմում պատկերված են Սոչիի լեռները:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ կդնեն երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցեն զոհերի հիշատակին, որից հետո կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայան:

Նախորդող հրապարակումներ`

Պուտին. Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից

«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պատրաստ է շահագործման». Հավատացրին երկու նախագահներին 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:43
Անպատժելիության քաղաքական հովանավորությունը հենց նման դեպքերով էլ որոշվում է. Թաթոյանը տեսանյութ է հրապարակել
Կառավարության ղեկավարի մի քանի հայտարարության մերջբերում, որ ապացուցում է անպատժելիության նրա հովանավորությունը
Աղբյուր` Panorama.am
09:42
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2024 թ. հունիսի 17-ի հանդիպումները
Ֆուտբոլի «Եվրո-2024»-ում հունիսի 17-ին D խմբում առաջին տուրի երկրորդ հանդիպումը կանցկացնեն Ֆրանսիան ու Ավստրիան։ Եվրո-2024,...
Աղբյուր` Panorama.am
09:34
Պատգամավորը հրապարակել է Փաշինյանի՝ իրական Հայաստանի կոնցեպտը
«Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ փաշինյանական ատելությունն իր պատճառներն ունի»,-նշում է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Գարեգին Երկրորդ. Եկեղեցու առաքելությունն արդյունավորվում է նվիրյալ հոգևորականների շնորհիվ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է նորաօծ եկեղեցականների հետ
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմատներով ջավախքցին Մատենադարանին է ընծայաբերել իր ընտանեկան մասունքը՝ 1789թ. նկարազարդ Ավետարան
Արմատներով Ջավախքից Գրիգոր Եղիազարյանը Մաշտոցյան Մատենադարանին է ընծայաբերել  իր ընտանեկան մասունքը` Նոր Կտակարան, Վենետիկ, տպարան` Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
09:19
Հունիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունիսի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Քաղաքագետ. Երբ ընդդիմությունը դառնում է ոչինչ, ուրեմը սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը
«Իշխող վարչախումբը սկսել է դիմել կոշտ բռնաճնշումների' զանգվածային ձեռբակալություններ, արևանգումներ, անհնազանդություն հայտնող անձանց...
Աղբյուր` Panorama.am
07:49
Այսօր հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում հունիսի 17-ին, 19-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին կեսօրից հետո...
Աղբյուր` Panorama.am
07:36
Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը
Իջևանի դատարանում այսօր  սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը։ Այս մասին հայտնում է Մախսուդյանի փաստաբան Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am
07:25
Հունիսի 17-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:50
Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել
Կիրակի օրը Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնները գտնվել են Ռաչա-Լեչխումի շրջանում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
22:29
Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին
Հունիսի 14-ին իտալական Տոսկանայում կայացել է հայտնի Ֆուտբոլային մեկնաբան և լրագրող Նոբել Առուստամյանի և ընտրյալի՝ Զլատայի  հարսանեկան...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը 1 ամսով կալանավորվեց. Փաստաբան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է «Ազգությամբ ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևի նկատմամբ որպես խափանման միջոց...
Աղբյուր` Panorama.am
21:38
Գործելու ենք և հասնելու ենք մեր նպատակներին՝ այս իշխանության ղեկավարի հեռացմանը. Բագրատ Սրբազան
«Վաղը ԱԺ-ի դիմաց կարևոր հանդիպում ունենք, ժամը 18։30-ին նիստ է նշանակված կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով։ Մենք ևս մեկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մտահոգություն է հայտնել, հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարներին և...
Աղբյուր` Panorama.am
19:32
Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ոսկեպարում անվտանգությունը ապահոված է, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են. Փաշինյան
«Հիմա դուք ասացիք որ թիվ մեկ հարցը տանքին է, դա շատ արագ կլուծենք, էն նամակն էլ կկարդամ, կմտածեմ»,-Սյունիքի մարզ կատարած այցի...
Աղբյուր` Panorama.am
18:54
«Ջիջի» թիմը հաստատակամ են շարունակել արարել արժանապատիվ Հայրենիքում. Հայտարարություն
 «Ջիջի» թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է...
Աղբյուր` Panorama.am
16:10
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մշակվել է որոշ արտաքին ուժային կենտրոններում. Վահե Դավթյան
ՀՀ-ի գործող իշխանությունների զիջողական քաղաքականությունը լրջորեն  խաթարում է տարածաշրջանում Հայաստանի բնական և աշխարհաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտ է փլվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են «Հունիսի 16-ին, ժամը 08:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
14:30
Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել
Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ծեծուջարդ, հայհոյանքներ, ահաբեկումներ, ազատազրկումներ` ահա սա է այն հիմնական իշխանության գործիքակազմը. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին ևս կալանավորեցին: Գերասի համար սովորական վիճակ է` բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:22
Դոնի Ռոստովի մեկուսարանի 6 պատանդառուները չեզոքացվել են. ԳՔԾ
Ռոստովի թիվ 1 քննչական մեկուսարանում հատուկ ջոկատայինների գործողության արդյունքում բոլոր վեց պատանդառուները վերացվել են, իսկ բժիշկներին թույլ են...
Աղբյուր` Panorama.am
13:08
Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց
«Դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարաել քննիչի առաջարկը և Գերասիմ Վարդանյանին երկու ամսով կալանավորել»,-դատարանի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կարևոր է, որպեսզի հունիսի 17-ին բոլորս մեր տեղում լինենք, սրբազան պայքարը նոր ընթացքի մեջ է. Կոչ ժողովրդին
«Տավուշը հանուն հայրենիքի»  շարժումից հայտնում են. «Սիրելիներ, հանդիպում ենք հունիսի 17-ին, ժամը 18։30-ին...
Աղբյուր` Panorama.am
12:16
News.ru-ի ռազմական ֆոտոլրագրողը զոհվել է Ուգլեդարի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ
News.ru-ի ռազմական ֆոտոլրագրող Նիկիտա Ցիցագին զոհվել է Ուգլեդարի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ։ Լուրը հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:36
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն հերքում է
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հերքում են. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հունիսի 15-ի դրությամբ այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10 մ-ի. Գագիկ Սուրենյան
«ՇՄՆ Հիգրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօերնի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Այս ձնաբծի բարձրությունը հասնում...
Աղբյուր` Panorama.am
10:34
Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար.Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսաձայնագրություն է տարածել և գրել. «Այս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:01
Տեսագրությունների հիման վրա իշխանությունները սկսեցին ձերբակալությունների երկրորդ ալիքը. Ռուբեն Մելիքյան
«Հինգ իրավապաշտպաններրի նախաձեռնության» համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է . «Այսօր ազատ արձակվեցին հունիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան
14:45 15/06/2024

Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}