Հարցազրույցներ 15:38 12/12/2013

«Ամպագոռգոռ հայտարարությունների փոխարեն վավերացնել արձանագրությունները, հանել շրջափակումը, ԼՂ հիմնախնդրի մեջ էլ քիթը չխոթել»

Հեղինակ` Լիա Խոջոյան

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցի և այս առիթով բողոքի ակցիաների, հայ-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների մասին Panorama.am-ը զրուցեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ.

-Նորմալ ժողովրդավարական երկրներում, իսկ Հայաստանը ձգտում է լինել այդպիսին և ամեն ինչ անել ժողովրդավարական բազմակարծության համար, սահմանադրական նորմ է բազմակարծության ապահովումը, խղճի և խոսքի ազատությունը: Եվ յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքացիների խումբ իրավունք ունեն իրենց կարծիքներն արտահայտելու: Եթե այդ կարծիքների արտահայտումը, ցույցերը, երթերն ու հավաքները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը, ես դրանց նորմալ եմ վերաբերում և դա բնական է՝ անկախ նրանից ես համամիտ եմ դրանց բովանդակության հետ, թե ոչ: Անկախ նրանից, թե դրանք Թուրքիայի արտգործխանախարարի դեմ են, թե մեկ այլ երկրի ներկայացուցչի: Այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրավունք ունենա իր կարծիքն արտահայտելու և ՀՀ իշխանությունները նրա համար են, որպեսզի ապահովեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի իրացում:

Կարծում եմ, այն, ինչ կատարվում է այսօր, նորմալ է և հակառակը՝ սենսացիա կարող էր լինել այն դեպքում, եթե ազգային կուսակցությունները որևէ բան չնախաձեռնեին: Ի վերջո, այդ բողոքների մեջ նաև ռացիոնալության հատիկ կա, որովհետև եղել է Ցեղասպանություն, իսկ Թուրքիայում առկա է Ցեղասպանության ժխտողականության քաղաքականություն, և քաղաքացիները իրենց կարծիքն ու մոտեցումներն են արտահայտում: Իսկ եթե դա չլինի օրենքի սահմաններում, ապա դրա համար կա ոստիկանություն, որն էլ լավագույնս իրականացնում է իր գործառույթները:

-Պարոն Շարմազանով, իհարկե Դավութօղլուի այցը Հայաստան բոլորովին այլ միջոցառումով է պայմանավորված, բայց վերջերս մամուլում շատ են տեղեկություններն այն մասին, որ հայ-թուրքական սահմանին ակտիվ աշխատանքներ են տարվում և անգամ կանխատեսվում է սահմանի մոտալուտ բացումը: Քաղաքական օրակարգում որևէ փոփոխություն եղե՞լ է:

-Պետք է ասեմ, որ հայ-թուրքական որևէ բանակցություններ բարձր մակարդակում չեն տարվել ու մատնանշեմ այն հանգամանքը, որ հանրապետության նախագահի օրակարգում հանդիպում Դավութօղլուի հետ նախատեսված չէ. Թուրքիայի արտգործնախարարը չի գալիս Հայաստան հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում:
Ինչ վերաբերում է սահմանի վերաբացմանը, ապա կրկնեմ՝ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: Եվ եթե Թուրքիայի իշխանությունները ի լուր աշխարհի հայտարարում են, որ պատրաստ են ամեն ինչի խաղաղության հասնելու համար, ապա ինչն էր նրանց խանգարում այս տարիների ընթացքում հաստատել հարաբերություններ, ինչն էր նրանց խանգարում դադարեցնել Հայաստանի շրջափակումը, այդ հարցը չկապել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Հիմա էլ այդ շանսն իրենք ունեն՝ եթե ուզում են, ապա առանց նախապայմանների թող վավերացնեն արձանագրությունները, ի՞նչ խնդիր կա: Այնպես որ` կարծում եմ, որ սա թուրքական դիվանագիտության հերթական բլեֆն է:

Ամենակարևորը՝ Դավութօղլուն գտնվում է Հայաստանում և որևէ մեկը նրա ձեռքից չի բռնել, նա կարող է հանգիստ գնալ Հայոց Ցեղասպանության թանգարան ու տեսնել, թե իր նախնիները ինչ վայրագություններ են արել հայ ժողովրդի նկատմամբ... ի դեպ՝ Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ: Կարող է նաև որպես քաղաակիրթ մարդ, ինչպես վարվում են բոլոր քաղաքական առաջնորդները, ովքեր այցելում են Հայաստան, հարգանքի տուրք մատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իսկ եթե ոչ, ապա մնացածը միայն խոսքեր են, թուրքական դիվանագիտության բլեֆ: Եվ բոլորովին չեմ բացառում, որ 2015թ-ին ընդառաջ Թուրքիան սկսելու է բուռն PR-միջոցառումների շարք ամբողջ աշխարհում, իբրև թե ցույց տալու թե Թուրքիան փոխվել է և խնդիրը այլ ուղղությամբ տանելու նպատակով: Բայց դա չի ստացվի, որովհետև Հայաստանի իշխանությունները միայն ու միայն առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակիցներ են: Եվ խնդրի լուծումը Թուրքիայից ակնկալում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև, առաջին հերթին, այն երկրները, ովքեր միջնորդ են եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Խնդիրը մեր մեջ չի. ոչ մենք ենք թուրքերին ցեղասպանել, ոչ մենք ենք 301 հոդվածը շրջանառության մեջ դրել և ոչ էլ մենք ենք նրանց շրջափակման ենթարկել, կամ մամուլում, «Sabah»-ներում շրջանառության մեջ ապատեղեկատվություն տեղադրել:

-Որքանո՞վ կարող է իրավիճակը փոխվել Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո:

-Թուրք վերլուծաբանների ու հայ հայ քաղաքագետների գնահատականով՝ Թուրքիայում չկա որևէ քաղաքական ուժ, որը կկարողանա շատ լուրջ մրցակից լինել Էրդողանի կուսակցության և եթե որևէ ֆորս-մաժորային իրավիճակ չլինի այս ժամանակահատվածում, ապա թուրքական իշխանությունը կվերարտադրվի: Բայց մյուս կողմից ես չեմ տեսնում Թուրքիայում որևէ քաղաքական ուժ, որը կարող է բացահայտ հայտարարել, թե ինքը պատրաստ է եվրոպական ժողովրդավարական արժեքներ դավանել և վերացնել Հայաստանի շրջափակումը:

Թուրքերը իրենք իրենց քաղաքականության զոհն են դարձել, հայտարարում են, որ պատրաստ են հարաբերությունների իրենց հարևանների հետ, բայց գոնե այս վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ գոնե Թուրքիայի վերնախավի նման արտաքին քաղաքականության դեպքում աստիճանաբար զրոյի են հասնում հարաբերությունների բարելավման շանսերը հարևանների հետ: Դա վերաբերում է և՛ Սիրիային, և՛ Կիպրոսին, և՛ Հայաստանին: Այս իմաստով խնդիրը հենց իրենց մեջ է և իրավիճակը կարող եմ հայտնի ժողովրդական ասացվածքով ներկայացնել՝ «Գողն առաջինն է գոռում՝ բռնի գողին»: Մինչդեռ պետք չի ամպագոգգոռ հայտարարություններ անել, պետք է ընդամենը պարզ քայլեր կատարել՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել, շրջափակումը դադարեցնել, Ղարաբաղի հիմնախնդրի մեջ էլ քիթը չխոթել:

- ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցելու որոշումը նաև Թուրքիայի՝ ՌԴ-ի ուղղությամբ որոշ «ռևեռանսներ» անելը կարո՞ղ են ինչ-որ բան փոխել հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում:

-Ռուսաստանի հիմնական մրցակիցներից մեկը այս տարածաշրջանում Թուրքիան է և Թուրքիայի հիմնական մրցակիցներից մեկը` եթե ոչ առաջնայինը, Ռուսաստանն է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ՌԴ-ն՝ ոչ, Թուրքիան ունի ասոցացման համաձայնագիր Եվրոպայի հետ, Թուրքիան ձգտում է ԵՄ, թուրք-ռուսական գոնե վերջին երկու դարերի պատմությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ ռուս-թուրքական պատերազմներ են եղել…. Եթե Թուրքիան հայտարարում է նեո-օսմանական քաղաքականության մասին, որտեղ Կովկասում ազդեցությունը շատ էական դեր է խաղում, ապա Ռուսաստանը հայտարարեց, որ չի գնալու Կովկասից: Այսինքն՝ եթե ՌԴ-ի դաշնակիցը Հայաստանն է, ապա մրցակիցը միանշանակ Թուրքիան է և այն երբեք չի կարող լինել դաշնակից, անգամ եթե 100 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն էլ ունենա, քանի որ աշխարհաքաղաքական առումով ՌԴ-ն ու Թուրքիան Կովկասում մրցակիցներ են: Իսկ մնացածն արդեն երկրորդական է:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել, եղանակային պայմանները թույլ չեն տալիս փրկարարներին հասնել դեպքի վայր
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սա հույս է ներշնչում, որ վերջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}