«Hurriyet Daily News». Օջալանը հարգել է Դինքի հիշատակը
Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանը հարգել է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակը, ով յոթ տարի առաջ ծայրահեղ ազգայնականների դավադրության զոհն էր դարձել: Այս մասին տեղեկացնում է «Hurriyet Daily News»-ը:
«Ես հարգում եմ հայ ժողովրդի թանկագին զավակի, մեր եղբոր` Հրանտի հիշատակը և պայքարը»,- այս մասին Օջալանն նշել է իր հաղորդագրության մեջ, որ հանրությանն է փոխանցվել հունվարի 11-ին` բանտ այցելած խորհրդարանական երկու խմբերի կողմից:
«Հույս ունեմ հայերին դիմել համապարփակ նամակով, որը պատրաստ կլինի Հրանտ Դինքի սպանության տարելիցին»,- ասել էր Օջալանը:
Հիշեցնենք, որ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, հետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։
Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան