![](https://panorama.am/news_images/125/372245_1/f55c53e0875698_55c53e0875a80.thumb.jpg)
«Կինը տարեկան մեկ անգամ պետք է հետազոտվի, աղջիկները` մայրանան մինչև 30 տարեկան». խորհուրդներ բժիշկներից
«Քաղցկեղն այն հիվանդությունն է, որ չի բուժվում, սակայն կարելի է կանխարգելել այդ հիվանդության զարգացումը: Պետք է կինը տարեկան մեկ անգամ հետազոտվի, որպեսզի եթե նրա մոտ կա քաղցկեղ, հայտնաբերվի ու կանխվի վաղ փուլում»,- այս մասին ասուլիսում ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Ըստ նրա, քաղցկեղի միակ բուժումը վաղ փուլում հայտնաբերելն ու կանխելն է` վիրահատության միջոցով:
Ներկայացրած տվյալների համաձայն, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում տարեկան հետազոտվում է 35-36 հազար կին, ամսական 35-40 դեպքում կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում: Ըստ Խ. Հակոբյանի, վերջերս կրծքագեղձի քաղցկեղ հայնաբերվում է նաև 24-27 տարեկան աղջիկների ու կանանց շրջանում:
Նա նշեց, որ տղամարդկանց մոտ նույնպես հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ, սակայն դեպքերն ավելի քիչ են:
«Ուզում եմ ահազանգել, որ 21-րդ դարում մահանալ կրծքագեղձի քաղցկեղից` ուղղակի անգրագիտություն է: Պետք է զգոն լինել ու հետազոտվել»,- ասաց կենտրոնի տնօրենը:
Հետազոտությունը 20 հազար դրամ է, որն իր մեջ ներառում է ռենտգեն և սոնոգրաֆիկ հետազոտություն (35 տարեկանից սկսած), իսկ միայն սոնոգրաֆ հետազոտությունը (մինչև 35 տարեկան)` 8 հազար դրամ: «Բժիշկներին չդիմելու հոգեբանական խոչընդոտներն ավելի շատ են, քան գումարային: Ուղղակի պետք է մարդ գրագետ մոտեցում ցուցաբերի սեփական կյանքի ու ընտանիքի նկատմամբ»,- ասաց Խ. Հակոբյանը:
Ի դեպ, վիճակագրության համաձայն, առվել հաճախ քաղցկեղ առաջանում է Գեղարքունիքի մարզում բնակվող կանանց մոտ:
Կենտրոնի բժիշկ Անի Հակոբյանը խորհուրդ տվեց աղջիկներին մայրանալ մինչև 30 տարեկանը: Ըստ նրա աբորտները, վիժումները, հորոմոնալ դեղահաբերի ոչ խելամիտ օգտագործումը բերում են կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի մեծացման:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)