Ժաննա Ֆրիսկեի բուժման համար արդեն 50 մլն ռուբլի է հավաքվել
Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչ Ժաննա Ֆրիսկեի բուժման համար ռուսաստանցիները արդեն հավաքել են 50 մլն ռուբլի: Միջոցները հավաքագրում է «Ռուսֆոնդը» Առաջին ալիքի հետ համատեղ, իսկ գումար նվիրաբերելու համար հարկավոր է միայն կարճ հաղորդագրություն` SMS ուղարկել:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, Ֆրիսկեն սկզբում բուժման նպատակով մեկնել էր Գերմանիա, սակայն այս պահին գտնվում է Նյու-Յորքում և բուժման կուրսն անցնում այնտեղ: Ֆրիսկեի հայրը տեղեկացրել էր «Վեստի.ռու»-ին, որ բուժումը բավականին թանկ է, սակայն նա չի ցանկանում որևէ մեկին դիմել օգնության համար:
Երգչուհու գործընկերներն ու երկրպագուները, սակայն, որոշում էին կայացրել միջոցներ հավաքագրել:
«Ռուսֆոնդից» տեղեկացրել են, որ եթե հավաքագրված գումարը գերազանցի այն, ինչ անհրաժեշտ է Ֆրիսկեի բուժման համար, ապա մնացած գումարը կփոխանցվի ծանր հիվանդ երեխաների աջակցության համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ժաննան անցած ապրիլին առաջին անգամ մայրացավ, փոքրիկը այժմ տատիկի խնամքի տակ է` նրան ՌԴ տեղափոխելիս էլ երգչուհուն լուսանկարել էին օդանավակայանում: Հենց այդ լուսանկարը առիթ հանդիսացավ բացահայտելու, որ երգչուհին ծանր հիվանդ է:
Ժաննայի հայրը դժվարացել է պատասխանել, թե ինչպես է հիմա իրեն զգում երգչուհին, ով, ըստ ամենայնի, արդեմ քիմիոթերապիայի կուրս է անցնում: Հիվանդության առաջացման պատճառներից մեկը կարող է լինել ցողունային բջիջների փոխպատվաստմամբ կոսմետոլոգիական պորցեդուրաները, որոնց դիմել է Ժաննան, թեև բոլոր տարբերակները այս պահին ընդամենը վարկածներ են:
Հիշեցնենք, Ֆրիսկեի մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել վերջին` 4-րդ ստադիայում: Բժիշկները հայտարարել են, որ այն վիրահատելու ենթակա չէ, սակայն այս ուռուցքը հնարավոր է բուժել քիմիոթերափիայի և ճառագայթման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր