Ստեղծվելու է Հայաստանի մշակութային արժեքների էլեկտրոնային շտեմարան
Հայաստանի կառավարության այս տարվա մշակույթի ոլորտի գերակա ուղղություններից է հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը: Այս մասին ասուլիսում հայտարարեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա հայտնեց, որ այս տարվանից Հայաստանի Ազգային գրադարանը, համագործակցելով Ազգային ակադեմիայի գրադարանի, նաև այլ երկրների գրադարանների հետ, սկսում է իրականացնել «Հայ պարբերական մամուլ» և «Հայ գիրք» թվայնացման ծրագրերը:
Ծրագրերի համար ձեռք են բերվել հատուկ սարքավորումներ:
Հ. Պողոսյանի խոսքով, Բրիտանական գրադարանից նամակ են ստացել, որ Հայաստանի Ազգային գրադարանին տրամադրում է լրացուցիչ դրամաշնորհ` սարքավորումների ձևով, որոնք հնարավորություն կտան ավելի արագ և ակտիվ ձևով իրականացնել թվայնացման աշխատանքները:
Նախարարն ասաց, որ թվայնացված շտեմարանները կարելի է դիտել օնլայն տարբերակով` Ազգային գրադարանի կայքում:
Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությանն է ներկայացվելու «Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման ծրագրի մասին» որոշմանը նախագիծ, ըստ որի՝ կստեղծվեն մշակութային արժեքների միասնական հաշվառման համակարգի ներդրման և սպասարկող ծրագրաշարերի, եռալեզու էլեկտրոնային տիրույթի, գործարկման, շտեմարանի արտոնագրման, օգտագործման համար իրավական հիքմեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը