Տնտեսություն 18:02 10/02/2014

Քատլեր. Ռուսական Հարավային հոսք ծրագիրը փորձելու է նվազեցնել ադրբեջանական գազի մատակարարումը դեպի Հարավարևմտյան Եվրոպա

Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց wikistrat.com-ի առաջատար վերլուծաբան, էներգետիկ անվտանգության, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ռոբերտ Քատլերի հետ: Դոկտոր Քատլերը խոսում է Ադրբեջանի և Եվրոպայի միջև էներգետիկ նախագծերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

-Դոկտոր Քատլեր, ինչպես հայտնի է 2013թ.-ի դեկտեմբերին Ադրբեջանի Շահ Դենիզ գազի հանքի բաժնետերերը ներդրեցին ևս 25 միլիարդ դոլար Շահ Դենիզ 2 ծրագրի զարգացման համար, որով նախատեսվում է ավելացնել դեպի Եվրոպա մատակարարվող գազի ծավալները: Որքա՞ն մեծ է Շահ Դենիզ 2-ի իրական տնտեսական նշանակությունը Եվրոպայի համար: Որքանո՞վ է դա հանդիսանում լծակ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կամ Հարավային հոսքին հակակշիռ ստեղծելու համար:

-Շահ Դենիզ 2-ը Հարավային հոսքի հետ մրցակցելու միջոց չէ: Ավելի շուտ Հարավային հոսքը (որի մեկնարկն ազդարարվել էր 2007-ին) նախատեսված էր սկզբնական Նաբուկո գազամուղին (ՀՁ պայմանագիրը ստորագրվել էր 2005-ին) հակակշիռ ստեղծելու համար: Հարավային հոսքի հիմնական նպատակն էր չեզոքացնել Նաբուկոյի անհրաժեշտությունը և մասնավորապես կանխել Տրանսկասպյան գազամուղի (TCGP) կառուցումը Թուրքմենստանից դեպի Ադրբեջան, քանի որ Ադրբեջանից այդ գազը կարող էր գնալ Թուրքիայով դեպի Եվրոպա: Եվ Նաբուկոն, և Հարավային հոսքը ծրագրվել էին նախքան Ադրբեջանի օֆշորում բնական գազի մեծ պաշարների հայտնաբերումը վերջին տասնամյակում:

Ռուսաստանն արդեն իսկ մի անգամ հաջողությամբ կիրառել էր նմանատիպ աշխարհաքաղաքական ռազմավարություն 1990-ականներին: Այդ ժամանակ էր՝ Թուրքմենստանում Նիյազովի օրոք, որ ամերիկյան ձեռնարկություններն առաջին քայլերն էին անում Տրանսկասպյան գազամուղի շուրջ բանակցություններն ու դրա կառուցումը խթանելու համար: Ռուսաստանը հակաքայլ արեց՝ առաջարկելով Թուրքիային կառուցել Կապույտ հոսք գազամուղը, որը հաջողությամբ բանակցվեց և կառուցվեց: Այն աշխատում է այսօր, բայց երբեք չի աշխատել նախատեսված արտադրողականությամբ և երբեք չի աշխատել արդյունավետ կերպով: Ճիշտ կլինի ասել, որ Կապույտ հոսք գազատարը ծրագիր էր ոչ այնքան երկու կառավարությունների, որքան տնտեսական շահեր ունեցող երկու խմբերի միջև, որոնք խմբված էին յուրաքանչյուրն իր երկրի էներգետիկայի նախարարության քաղական առաջնորդների շուրջ:

Արդեն երկար ժամանակ պլանավորված Շահ Դենիզ 2-ի ընդլայնումը պարբերաբար հետաձգվում էր, քանի որ բացակայում էին գազի մատակարարման և գնման այն պայմանագրերը, որոնց հիման վրա պետք է արտադրվեր գազը: Նաբուկո գազատարը միևնույն ժամանակ փոխարինվել է Տրանսանատոլիական գազատարով (TANAP) և Տրանսադրիատիկ գազատարով (Հունաստանով դեպի Իտալիա): Սակայն չի բացառվում, որ Ադրբեջանի օֆշորային գազը ի վերջո կգնա դեպի Հարավարևելյան Եվրոպա, որտեղ սկզբնական Նաբուկոն պետք է հասներ: Թուրքիա-Հունաստան կարճ գազատարը (Turkey-Greece Interconnector) գործում է արդեն մի քանի տարի, և հավանաբար Հունաստան-Բուլղարիա գազատարը ի վերջո կկառուցվի մոտակա մի քանի տարիների ընթացքում: Սա առաջին անգամ թույլ կտա, որպեսզի ադրբեջանական գազը հասնի Բալկաններ՝ Հունաստանից դեպի հյուսիս՝ հետագայում հնարավորություն ստեղծելով դեպի Հարավային Եվրոպա գազի մատակարարման համար, այն դեպքում, եթե դրա ծավալները մեծանան:

Շահ Դենիզ 2-ը կարևոր է Եվրոպայի համար վերջինիս մատակարարվող էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար: ԵՄ-ն ներկրում է իր ծախսած էներգիայի կեսից մի փոքր ավելին, ներառյալ իր բնական գազի 2/3 -ը: Բնական գազը կազմում է ԵՄ-ի հիմնական էներգիայի մատակարարման ?-ը, այնպես որ ներմուծվող բնական գազը կազմում է ԵՄ-ի կողմից սպառվող էներգիայի 1/6-ը, թեև իհարկե չափաբաժինը շատ տարբեր է ԵՄ տարբեր երկրներում: Կանխատեսվում է, որ ԵՄ գազի իրացման ծավալների տոկոսը ընդհանուր էներգիայի ծավալի մեջ ավելանալու է հասնելով 1/3-ի հաջորդ տասնամյակի վերջում, երբ ներկրման ծավալները կավելանան՝ կազմելով սպառվող գազի 3/4-ից ավելին, որը համարժեք է ԵՄ-ի կողմից սպառվող ողջ էներգիայի 1/4 մասին:

Այսպիսով, ներմուծվող բնական գազի ծավալը ընդհանուր էներգիայի սպառման մեջ մոտակա 15 տարիների ընթացքում կավելանա 50%-ով: Անկախ նրանից, թե ինչպես ենք նայում այս հարցին, ԵՄ-ի շահերից է բխում իր մատակարարվող էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելը: Շահ Դենիզ 2-ի զարգացումն ամենասկզբից էլ հենց այս նպատակն է հետապնդել: Ռուսաստանի Հարավային հոսք ծրագիրը սկզբում նախատեսված էր կանխելու համար տրանսկասպյան գազի հոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա: Այժմ այն նպատակ է ունենալու նվազեցնել Ադրբեջանի օֆշորից գազի մատակարարման քանակը դեպի Հարավարևմտյան Եվրոպա, որտեղ ռուսական կազմակերպությունները ջանում են պահպանել շուկայում իրենց գերակշռող բաժնեմասը, ինչպես նաև շուկայի այդ գերակայությունից բխող քաղաքական ազդեցությունը:

-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղում հնարավոր պատերազմը Ադրբեջանի էներգետիկ սեկտորի և տնտեսության վրա: Որքանո՞վ կարող է սա զսպող գործոն հանդիսանալ ռազմատենչ Ադրբեջանի համար:

-Ես հավանական չեմ համարում, որ Լեռնային Ղարաբաղում կլինեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ըստ էության հակամարտության լուծման շրջանակն արդեն իսկ քիչ թե շատ հաստատվել է 2001թ.-ին Քի Վեսթի գագաթնաժողովի ժամանակ և այդ ժամանակից ի վեր քիչ բան է փոխվել: Պատճառներից մեկն այն է, որ ստատուս քվոյի իրավիճակում անհրաժեշություն չկա ջանք գործադրել կողմերի միջև դիրքորոշումների տարբերությունները հարթելու համար: Հնարավոր է, որ գտնվեն այնպիսի քաղաքական բանաձևեր, որոնք կարող են լուծել այդ տարաձայնությունները, սակայն գործնականում այս տարաձայնությունների հաղթահարումն իրատեսական չէ: Բացի այդ, չկա այնպիսի արտաքին ճնշում, որը կկարողանար փոխել կողմերից որևէ մեկի դիրքորոշումը:

Միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ Ադրբեջանի ներսում տնտեսական և քաղաքական ճնշումը, որն ուղղված է առկա իրավիճակը փոխելու ռեժիմի անկարողության դեմ և որի պատճառ են հանդիսանում դեռևս մեծաքանակ ներքին տեղահանված անձինք (ովքեր ապրում են վատ պայմաններում և ցանկանում են վերադառնալ իրենց տները), իրական և ինքնուրույն սոցիալական ուժ է: Լեռնային Ղարաբաղում վերջերս հաճախակի դարձած բախումները դեռևս չեն խոսում պատերազմի վերսկսման մոտալուտ հեռանկարի մասին, սակայն իրավիճակը տանում է դեպի այս կամ այն տիպի բաց հակամարտության: Այնուամենայնիվ, ցանկացած նոր պատերազմ հավանաբար կլիներ ավելի ավերիչ, քան առաջինը և դրա արդյունքը հեշտ չէր լինի կանխատեսել:

-Եթե Հարավային կովկասում փոխվի իրավիճակը, արդյո՞ք Հայաստանը կարող է իրականում օգուտ քաղել բաց ճանապարհներից ու հաղորդակցության ուղիներից՝ հաշվի առնելով, որ խողովակաշարերն ու այլ կարևոր ենթակառուցվածքներն արդեն իսկ շրջանցում են Հայաստանը:

-Այո, կարող է: Ես անցյալ տարի Թուրքիայում մի կոնֆերանսի ժամանակ իմացա, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մանրամասն առաջարկություն և ծրագիր է մշակել այս ուղղությամբ: Այս ծրագրերը կենտրոնացած են ոչ միայն Հայաստանի վրա. դրանք շեշտը դնում են երեք հարավկովկասյան պետությունների միջև տնտեսական համագործակցության վրա, որը ներառում է նաև Հայաստանը: Այսպիսի եռակողմ համագործակցությունը նախադրյալ է հանդիսանում, որպեսզի Հայաստանը կարողանա օգուտ քաղել հաղորդակցության բաց ուղիներից: Եվ դա այդպես է ոչ միայն Հայաստանի, այլև Հայաստանի հարևանների համար: Կարծում եմ պաշտոնական Երևանը քաջատեղյակ է այս առաջարկների մասին:

-Իսկ շրջափակման ներկայիս պայմաններում Հայաստանն իր տնտեսությունը զարգացնելու համար ի՞նչ ուղիներ պետք է փնտրի:

-Սա չափազանց բարդ հարց է: Շրջափակման մեջ լինելու պատճառով Հայաստանն արդեն իսկ սահմանափակել էր իր գործընկերների շրջանակը Ռուսաստանով ու Իրանով: Այժմ իր ընտրությունն ընդդեմ ԵՄ-ի և հօգուտ Մաքսային միության զգալիորեն սահմանափակում է Հայաստանի աջակցության աղբյուրներն ու տնտեսական զարգացման համար արվող ներդրումները: Այնուամենայնիվ, ներկայիս իրավիճակը թույլ է տալիս հանգել այն եզրակացության, որ այսպիսի սահմանափակումը դրականորեն չի ազդել երկրի տնտեսության վրա: Սրանից հետևում է, որ Հայաստանը պետք է փնտրի այլ գործընկերներ, որպեսզի նվազեցնի իր կախվածությունը այդ երկու երկրներից: Եվրոպական երկրները լավ թեկնածու կլինեին, բայց, ինչպես արդեն նշեցի, ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին նվազեցնում է դրա հավանականությունը:

 Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:58
Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում
Մայիսի 16-ին Կոտայքի մարզում ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի բախվել են «Mercedes» և...
Աղբյուր` Panorama.am
21:31
Խրոնոլոգիա արեք 2018 թվականից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են. Վիտալի Բալասանյան
«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները, բայց գիտենք մեր...
Աղբյուր` Panorama.am
21:09
Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է․ Սուրեն Պետրոսյան
 Սուրեն Պետրոսյանի հայտարարություն է տարածել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Եթե աշխարհի դիրքը լռությունն է, մերը պետք է լինի միաբանվելը․ Քաջիկ Հարությունյան
«Տուն տեղ կորցրած, մեր պապերի գերեզմաններն ու հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները թողած , մեր կյանքից էլ թանկ Արցախ աշխարհը , այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ասել են՝ գինը թղթի վրա գրեք,մարդիկ արժանի պատասխան են տվել՝ ուղարկելով համապատասխան տեղը․ Դանիելյան
«Այսօր ժամը 10։00-ին շրջափակել էինք Կառավարության շենքը։ Օկուպացիոն Կառավարությունը նիստ էր գումարել և հազարավոր ոստիկաններով, շրջափակված...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
«Քիչ հետո պետք է խնդրեմ պարոն Դանիելյանին, որպեսզի մի փոքրիկ պատվիրակություն ուղարկի Կիրանց։ Մեր ժողովրդի հետ ամիս ու կես պայքարել ենք և...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ
 «Մեր հայկական հող է, մենք իրանց հողը չենք ուզում»,- Կիրանցում ասում է գյուղի բնակիչը՝ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:34
Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ
Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին․ «Հայաստանի ժուռնալիստների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Միջազգային ասպարեզում իրենք այլևս գործոն չեն․ Բագրատ Սրբազան
«Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվել են  Տավուշը՝ հանուն հայրենիք» շարժման աջակիցները։ Այստեղ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը։...
Աղբյուր` Panorama.am
19:07
Այս ապազգային գործելաոճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ներկայիս վարչախմբի վրա․ Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում...
Աղբյուր` Panorama.am
18:58
Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 10 բռնցքամարտիկ. Բաչկովը չի մեկնի
 Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում 10 մասնակից կունենա:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Սրբազանին կհորդորեի ավելի կոշտ, նյութական գաղափարներով՝ պատժի սկզբունքով գործել.Հոգեբան Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Թբիլիսիում «Մայրերի երթ» է ընթանում
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «Մայրերի երթ» է ընթանում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ «Մայրերն ընդդեմ ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հավատացեք՝ սա չարյաց փոքրագույնն է. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է. «Երկարա-բարակ չեմ գրի: Սա այն իրականությունն է, որում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա.
Մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Իշխան Սաղաթելյան. Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի
«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում...
Աղբյուր` Panorama.am
18:07
Թաթոյան. Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
«ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:54
Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ. Կիրանցեցի կին
«Առավոտից մարզպետին հրավիրում ենք, պահանջում ենք, թող գա»,-ասաց ճանապարհը փակած Կիրանցի բնակիչ կինը՝ ի պատասխան ճանապարհը բացելու...
Աղբյուր` Panorama.am
17:54
Միքայել Ոսկանյան. Կարող եմ իմ ստեղծագործական կյանքը շարունակել մեկ այլ երկրում բարվոք պայմաններում, բայց ես այս երկրի քաղաքացի եմ
Արվեստագետը 2020-ից ակտիվ մասնակցում է բոլոր շարժումներին, որոնք «ուղղված են արհավիրքների շարանը կասեցնելու դեմ»։ Նա միացել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարին
Աղբյուր` Panorama.am
17:35
Սանոսյանի թոշակառու մոր առանձանտունը կառուցվում է նրա եղբայրների կողմից. Նախարարի խոսնակ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը գրում է. «Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
17:29
Թմրամիջոցների ապօրինի իրացման ևարդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի մայիսի 16-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ջրհեղեղ՝ Մասիվում
ArmLur-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են անձրևաջրերը ողողել Մասիվ թաղամասի փողոցները։ Հիշեցնենք, որ Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անկարգություններ Նոր Կալեդոնիայում. Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է միջամտության մեջ
Նոր Կալեդոնիայում երկուշաբթի օրվանից մինչ օրս հինգ մարդ է սպանվել, 64 ոստիկան ու ժանդարմ է վիրավորվել, մոտ 200 ապստամբ ձերբակալվել են։...
Աղբյուր` Panorama.am
16:39
Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց գոռգոռալ ու վիրավորել լրագրողին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը դեմ է, որ Կիրանցի բնակիչները ճանապարհ փակեն։  Նա հունից դուրս եկավ, սկսեց...
Աղբյուր` Panorama.am
16:38
ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:30
Բագրատ Սրբազան. Այլևս հրամայական ու հրատապություն է ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը
«Այս իշխանությունը չի շեղվել  իր հանցավոր ուղուց»,-ասում է  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝...
Աղբյուր` Panorama.am
16:26
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցները մեկնում են Կիրանց
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցները մեկնում են Կիրանց` իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:18
Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
«Երկու անգամ ընտրել ենք ՔՊ-ին։ Խնդրանք ունեմ՝ այդ մարդիկ գան, բացատրեն, երդվում էին ամբիոնից, որ 1 սմ հող Հայաստանի տարածքից չեն տալիս, բայց հիմա պարզվեց, որ մոտ 15 հեկտար են տալիս»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}