Անկարգությունների պատճառով Կիևում փակվել է Ռուբլյովի սրբապատկերների ցուցահանդեսը
Կիևում անկայուն իրավիճակի պատճառով Ռուբլյովի թանգարանի աշխատակիցները ժամկետից շուտ դուրս են բերել սրբապատկերները: Այս մասին գրում է «Արգումենտի.ռու»-ն:
Կրոնական կերպարվեստի 30 գլուխգործոցները ցուցադրվում էին «Կիևյան Սոֆիա» -ում անցյալ տարվա դեկտեմբերից: Ներկայումս 15-17-րդ դարերի սրբապատկերները մաքսային ձևակերպում են անցնում, ինչից հետո տեղափոխվելու են Մոսկվա:
Կիևում անկարգությունների պատճառով չեղյալ է համարվել կամ հետաձգվել ևս մի քանի մշակութային միջոցառում: Այդ թվում Պետերբուրգի Բորիս Էյֆմանի թատրոն-բալետի ներկայացումը և բրիտանական Depeche Mode խմբի համերգը: