Արմեն Մարտիրոսյան. Ռուսաստանի կոպտագույն սխալը կլինի, եթե փորձի առանձնացնել Ղրիմը (տեսանյութ)
Մայդանի դեպքերի ժամանակ կողմերից չգիտեմ ո՞վ շահեց, ո՞վ տուժեց, բայց ուկրաինացի ժողովուրդը հաստատ շահել է, որը փորձում է տնօրինել իր ապագան և հնարավորություն ստացավ կառուցել մի երկիր, որը հնարավորինս զերծ պետք է լինի կոռուպցիայից, մոնոպոլացված տնտեսությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Ուկրաինայում պայքարի համար ընտրած ուղին ցանկալի չհամարելով պատգամավորը նշեց, որ չնայած դրան` նրանք վճարեցին այն գինը, որը երբեմն պահանջվում է ազատության համար:
«Ռուսաստանի կոպտագույն սխալը կլինի, եթե փորձի առանձնացնել Ղրիմը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Մանրամասները` տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը