Հարցազրույցներ 11:36 12/03/2014

Տ.Մուկուչյանը գնահատում է անցած ՏԻՄ ընտրությունները

Հեղինակ` Լիա Խոջոյան

Կիրակի օրը` մարտի 9-ին, Հայաստանի 53 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, դրանցից 40-ում ընտրել են համայնքի ղեկավարի, իսկ 43-ում և համայնքի ղեկավարի և ավագանու անդամների. Դրանց ընթացքի, արդյունքների, ինչպես նաև առկա ահազանգերի ու քաղաքական ուժերի մասնակցության մասին Panorama.am-ը զրուցեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

-Պարոն Մուկուչյան, այս տարվա առաջին ՏԻՄ ընտրություններն էին: Ինչպե՞ս կգնահատեք դրանց ընթացքը, կային արդյո՞ք թերություններ և ի՞նչ բողոքներ եք ստացել:

-Ընդհանուր առմամբ նշեմ, որ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման փուլերում հանձնաժողովները աշխատել են լիարժեք, պահպանելով ԸՕ պահանջները և հենց դա է, որ որևէ դիմում, բողոք, ահազանգ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացվել: Նախընտրական քարոզչության ամբողջ փուլում, մինչև քվեարկության օրը, որևէ դիմում, բողոք ԸԸՀ ևս չի ներկայացվել, ընդ որում հաշվի առնենք այն հանգամանքը, որ բազմաթիվ համայնքներում առկա էր բավականին մեծ մրցակցություն և ունեինք համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար նույնիսկ չորս թեկնածուներ էին պայքարում, բայց այդ ամբողջ ընթացքի վերաբերյալ դիմում-բողոքների բացակայությունը ինքնին խոսուն փաստ է` ընտրությունների նախապատրաստման փուլում օրենքի խախտումներ և այլ թերություններ չեն նկատվել: Նշեմ նաև, որ ընտրությունների օրը քվեարկությունը ևս ընթացել է ԸՕ պահպանմամբ և եթե եղել են ինչ-ինչ թերացումներ, ապա դրանք վերաբերել են առանձին ինչ-որ հանգամանքների, որոնց վերաբերյալ իրազեկվելուց հետո փորձել ենք պարզաբանում ստանալ ԸԸՀ-ներից և շատ հաճախ տեղեկացել, որ դրանց վերաբերյալ իրազեկված են և թերությունը վերացված է:

-Ընտրությունների օրը դիտորդների կողմից կարծես որոշակի ահազանգեր են հնչեցվել...

-Պետք է նկատեմ, որ այս ընտրությունների ժամանակ ևս բավականին ակտիվ էին տեղական դիտորդները, տեղամասերում ներկա էին ոչ միայն դիտորդներ, այլև ԶԼՄ ներկայացուցիչներ: Քվեարկության օրը նույնիսկ առանձին կայքում տեղադրվում էին տեղեկություններ, որոնք ուսումնասիրվել են մեր կողմից` յուրաքանչյուր տեղեկություն ճշտվել է ԸԸՀ-ների հետ, սակայն պետք է ցավով նշեմ, որ շատ հաճախ լինում էին տեղեկություններ, որոնք որակվում էին որպես ընտրախախտում, սակայն անգամ մեծ վերապահմամբ` նշվածը չի կարելի որպես այդպիսին որակել: Խոսքը մասնավորապես 47 գրառումների մասին է, որոնց մասին խոսվեց նաև մամուլի ասուլիսում և որոնցում կային գրառումներ, որ ուղղակի անհնար է որակել իբրև ընտրախախտում կամ կրկնում էին մեկը մյուսին: Եվ բնական է. եթե մենք խոսում ենք քանակի մասին, այսինքն նույն գրառումը կրկնում է մյուսին, ապա թվի մեջ ակնհայտ է, թե ինչի կարող է հանգեցնել` թյուր կարծիքի ձևավորման: Օրինակ, կարող եմ հիշատակել երկու գրառում, որոնք վերաբերում էին տեղամասերում թեքահարթակի բացակայությանը: Իհարկե, դրանց առկայությունը շատ կարևոր է, բազմիցս ենք խոսել այդ մասին, բայց թեքահարթակի ինքնին չլինելը որակել որպես ընտրախախտում ուղղակի զավեշտ է: Կամ օրինակ գրառումներ, որ հանձնաժողովի անդամների թիկունքում գտնվում էին պատուհաններ և սա որակվում էր որպես ինքնուրույն խախտում.... երբ հանդիպում ես նման գրառումներ, հանգում ես այն եզրակացության, որ կարծես թե չկա այլ բան նշելու և նշվում են սրանք: Թեև սա էլ խոսում է ընտրական գործընթացի օրենքին համապատասխան իրականացված լինելու մասին:

-Պարոն Մուկուչյան, իսկ գուցե դա գալիս է նրանից, որ դիտորդական առաքելություն իրականացնող անձանց, կազմակերպությունների մոտ բավականին չեն գիտելիքները ընտրական գործընթացի վերաբերյալ:

-Ես չէի ցանկանա նրանց գիտելիքների մասին դատողություններ անել, որովհետև եթե գնում են տեղամասային կենտրոններ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է գիտելիքների տիրապետել և երկրորդը, եթե նկատի ունենանք, որ տեղամասային կենտրոնից կայքում գրառումը անմիջապես դիտորդը չէ, որ կատարում է, ես չեմ կարծում եմ, որ այդ մարդիկ չունեն բավարար գիտելիքներ: Ես նրանց մասին բավականին բարձր կարծիքի եմ և կարծում եմ, որ նրանք տեղադրելով այդ տեղեկությունները, իրոք գիտակցում են:

Օրինակ, ասուլիսում լսեցի, որ որպես խախտում էր ներկայացվում այն հանգամանքը, որ ավագանու անդամներից մեկը մտել է տեղամաս, ընդ որում չի էլ նշվում` քվեարկության է եկել, թե ոչ և ճշտել, թե քանի մարդ է մասնակցել քվեարկության: Սա ներկայացվեց իբրև «սա առնվազն կասկած է հարուցում խախտման մասին».... ես ուզում եմ ասեմ ընդամենը մի բան, որ դա բաց տեղեկատվություն է և երեք ժամը մեկ պարտադիր պարբերականությամբ դրանք հրապարակվում են ի լուր բոլորի, այնպես որ սա ներկայացնել իբրև խախտում զավեշտ է:

Ինչ վերաբերվում է մեկ-երկու տեղամասերի, որոնց վերաբերյալ փոքր ինչ շատ էին գրառումները, ապա դրանք ևս անհանգստության տեղիք չեն կարող տալ: Օրինակ, ընտրողը տեսավ, որ իր անվան դիմաց արդեն ստորագրել են: Բնական է, սա կարող է լինել ամենատարբեր երևույթների արդյունքում… նկատել է դիտորդը` լավ, բայց դրանից անել որակական եզրահանգումներ բազմակի խախտումների մասին ուղղակի անթույլատրելի է և եթե եղել է մեկ այդպիսի դեպք, դա չի նշանակում, որ այն կարելի է տեղավորել «բազմակի» ասվածի մեջ:

-Իսկ ինչպես կգնահատեք հետընտրական շրջանը:

-Մի բան պետք է փաստենք. քվեարկության օրը և դրանից հետո ԸԸՀ-ներ թեկնածուներից կամ վստահված անձանցից որևէ դիմում չի ներկայացվել: Եվ միայն երեք համայնքների գրանցամատյաններում են կատարված առանձին գրառումներ: Օրինակ, մեկը վերաբերում էր այն դեպքին, ցուցակը, որ տրամադրվել էր ԸԸՀ-ին, էջերը կարված չէին և կնքված չէին: Նախ կուզենայի ասել, որ տեղեկատվությունը ի սկզբանե սխալ է ներկայացվել ` բոլոր էջերը կնքված էին, իսկ ինչ վերաբերվում է միասնական կարված չլինելու հանգամանքին` այո, ԸՕ-ի պահանջն է դա, բայց եթե կարված չէին, ապա սա միայն մեխանիկական վրիպում է և որպես խախտում հնարավոր չէ որակել…. Մի խոսքով, ընտրությունները բոլոր համայնքներում կազմակերպվել են բարձր մակարդակով:

Բայց առանձնահատուկ կուզենայի անդրադառնալ այն 38 դիմումներին, որ վերաբերել են 11 համայնքների: Այդ բոլոր դիմումները ներկայացված են դիտորդների կողմից, դրանց վերաբերյալ դեռ համապատասխան որոշումներ կկայացվեն, բայց կուզեի փաստել այն, որ դիմումներից երկուսը ՀՔԱՎ գրասենյակի դիտորդ Արթուր Սաքունցի անունից են ստացվել, սակայն առավոտյան ստացվել է մեկ այլ դիմում, որով խնդրվում է քննության առարկա չդարձնել իրենց պահանջը և չքննել իրենց կողմից ներկայացված դիմումը: Նշեմ, որ բոլոր դիմումները կառուցված են նույնական, այսինքն դիմումի պահանջային հատվածը, նախաբանը միասնական նմուշի վրա է կառուցված, բայց որոշ դեպքերում շաբլոն տարբերակը նույնիսկ մինչև վերջ չի էլ ճշգրտվել, որովհետև կան դիմումներ, որոնց վրա ընտրատարածքի համարը գրված է մեկը, բայց խոսքը բոլորովին այլի մասին է: Այդ միասնականության երևույթին անդրադարձել ենք համապետական ընտրությունների ժամանակ էլ, երբ դիմումները բերվում էին մեկ անձի կողմից, այնպես որ այստեղ էլ նույն երևույթն էր, որի հիմքում գործընթացը ստվերելու նպատակն էր:

-Պարոն Մուկուչյան, ինչպիսին էր քաղաքական ուժերի ու հատկապես ընդդիմության մասնակցությունը անցած ընտրություններում:

-Ընտրություններին մասնակցել է համայնքի ղեկավարի 64 թեկնածու և ավագանու անդամի 310 թեկնածու` ընդհանուր 374 թեկնածու: Ինչ վերաբերում է նրանց կուսակցական պատկանելությանը, ապա անկուսակցական է եղել 193-ը, մնացյալը բաշխվել են հետևյալ կեպ. «Ժառանգություն» կուսակցության մեկ անդամ է առաջադրվել, ՀՀԿ անդամ են 150-ը, ՕԵԿ-ից` 1, ՀՅԴ-ից` 6 և ԲՀԿ-ից 23:

-ՀԱԿ-ը փաստորեն չի մասնակցել:

-Այո: Թե ինչով է պայմանավորված այդ գործոնը ավելի շատ քաղաքական հարցադրում է և չէի փորձի դատողություններ անել դրանց հետ կապված: Սոսկ կարող եմ փաստել մեկ բան, որ ընտրական հանձնաժողովներում առկա չի եղել որևէ խոչընդոտ, որը կարող էր հիմք հանդիսանալ վերջիններիս չառաջադրվելուն կամ ընտրություններին չմասնակցելուն: Մեզ համար կարևորը սա է, որ որևէ խոչընդոտ որևէ քաղաքացու կամ քաղաքական ուժի նկատմամբ չհարուցվի:

-Եվ կուզենայի գնահատեիք նաև կանանց մասնակցության ցուցանիշը: Նահանջ ունենք կարծես...

-Նախ փաստեմ, որ կանանց առաջադրվելու հետ կապված խոչընդոտներ գոյություն չունեն. ընտրություններին մասնակցել է համայնքի ղեկավարի երկու կին թեկնածու, որոնցից միայն մեկն է ընտրվել և 42 կին առաջադրվել էր որպես ավագանու անդամի թեկնածու` գրեթե բոլորն ընտրվել են: Ընդհանուր առմամբ ինչու չեն առաջադրվում կանայք որպես համայնքի ղեկավարի թեկնածու հարցը ավելի շատ տեղավորվում է մենթալիտետային բացատրություն ունեցող խնդրի մեջ: Ես տեղյակ եմ, որ դրան ուղղված բավականին ծրագրեր են իրականացվում, տարբեր հասարակական կազմակերպություններ, այդ թվում և միջազգային, ծրագրեր են իրականացնում: Եվ դրա արդյունքը տեսանելի է, քանի որ ժամանակի մեջ եթե նայում ենք, այսօր ակնհայտ առաջընթաց ունենք կանանց թվի ներկայացվածության առումով, քան տասը տարի առաջ: Բայց առկա թվերը ցույց են տալիս, որ դեռ շատ աշխատանք կա անելու այս ուղղությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
22:28
Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ...
Աղբյուր` Panorama.am
22:14
Ռուսաստանը կօգնի Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատմանը. Լավրով
Ռուս խաղաղապահները կանեն ամեն ինչ՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատմանը և այնտեղ վստահության ամրապնդմանը։  ՄԱԿ-ի Գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
22:00
Կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի...
Աղբյուր` Panorama.am
21:33
ԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկաս. Լավրով
ԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկաս՝ փորձելով իրենց «միջնորդական ծառայությունները» պարտադրել Հայաստանին և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ակցիայի մասնակիցները պահանջում են հումանիտար միջանցք արցախացիների համար
Երևանում բողոքի ակցիաները շարունակվում են։ Ուսանողները Հանրապետության հրպարակում տեղի ունեցած ակցիաներից հետո քայլերթ են իրականացնում։ երթով...
Աղբյուր` Panorama.am
20:56
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները...
Աղբյուր` Panorama.am
20:29
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է երկրորդ SOS ահազանգը արցախահայության համար
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է երկրորդ SOS ահազանգը արցախահայության համար, որոնք ներկայումս գտնվում են...
Աղբյուր` Panorama.am
20:06
ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է
«Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը լվացել է Արցախից։ Սա ակնհայտ փաստ է, այնպես չէ, որ նոր ենք արձանագրում այդ...
Աղբյուր` Panorama.am
19:45
ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխման գծով հատուկ խորհրդականը տագնապալի է անվանել Ադրբեջանի ագրեսիան
Ցեղասպանության կանխման գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վայրիմու Նդերիտուն տագնապալի է անվանել Ադրբեջանի կողմից վերջին...
Աղբյուր` Panorama.am
19:38
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է, թե ներկա դրությամբ ինչ աշխատանքներ են իրականացվում
Արցախի տեղեկատվական շտաբը hհայտնում է, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Սուրենյանց. Հայաստանի Ազգակործանն օտարների շահերի պատառիկները տեղավորում է զամբյուղներում
Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ անգամ ընկած Արցախի վրա...
Աղբյուր` Panorama.am
19:15
Պատգամավորը՝ ոստիկաններին. Դավաճանությունը ձեր ընտանիքների վրա տարածվող խարան է դառնալու, որից փախչել չեք կարող
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանների մի մասը` իրենց ղեկավարների հետ միասին, որոշել են երկրի ներսում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Չավարտված պատերազմի առաջին զոհերը
Արցախի Հանրային Հեռուստատեսությունը հրապարակել է ռեպորտաժ, որում դպրոցական երեխաները պատմում են, թե ինչպես հրետակոծության ժամանակ հասել է...
Աղբյուր` Panorama.am
18:42
«Որքան Արցախի բնակչությունն է վտանգի տակ, նույնքան էլ՝ Գեղարքունի, Սյունիքի ու Վայոց Ձորի»․ Գավառում անհնազանդության ակցիաները շարունակվելու են
«Երեկ 14,30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներով փակեցինք Երևան-Գավառ տանող ճանապարհը։ Մարդիկ շատ արագ սկսեցին միանալ մեզ։ Մենք...
Աղբյուր` Panorama.am
18:36
Քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի և իրազեկման ակցիայի մասնակիցներն այս պահին փակել են Մաշտոցի պողոտան։ Նրանք վակարկում են՝ Արցախ,...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կարմրուկի նշաններով հիվանդանոց տեղափոխված փոքրիկը մահացել է
Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է
ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև...
Աղբյուր` Panorama.am
18:12
ԿԸՀ-ն Երևանի ավագանու արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում քննարկեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մահացել է «Միր» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Գալստյանը
Կյանքից հեռացել է «Միր» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Գալստյանը։ Այս մասին հայտնում են հեռուստաընկերության հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
17:50
Հայր Ասողիկ. Նման չինովնիկին պետք է լրջագույն և արժանի ապտակ հասցնել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է. «Քաոս է, մեր հասարակական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
17:44
Վանաձորում իրազեկման երթ է անցկացվել
Լոռու մարզկենտրոն Վանաձորում այսօր իրազեկման ակցիայի է իրականացվել։ Մի քանի տասնյակ մարդիկ Արցախի դրոշներ բռնած երթ են իրականացրել քաղաքաի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սիրուշո. Մի խոսքով, մենք խանգարում ենք Արցախի հանձնման իրենց գործընթացին
Հայտնի երգչուհի Սիրոշոն, որ ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինն է, գրում է. «Շատ հարցեր եմ ստանում ու չեմ հասցնում...
Աղբյուր` Panorama.am
17:25
ԱԱ. Սլավիկ Գալստյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ)...
Աղբյուր` Panorama.am
17:20
Շուշիի մուտքի մոտ հերթապահում են ռուսներն ու ադրբեջանցիները
Ադրբեջանական բանակը և ռուս խաղաղապահները համատեղ հերթապահություն են իրականացնում Շուշիի մուտքի անցակետերում։ Այս մասին հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:04
ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց
ՆԳՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
16:55
Եթե այս խումբը մնա իշխանության, ապա մենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ենք կորցնելու․ Արթուր Խաչիկյան
Չեմ կարծում, որ ամեն ինչ կորցրել ենք, բայց եթե այս խումբը մնա իշխանության, ապա մենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ենք կորցնելու։ Լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
16:46
Բաքուն վառելիք է ուղարկել Ստեփանակերտ
Ադրբեջանի Նավթային պետական ընկերությունը՝ SOCAR-ը վառելիքով լի երկու բեռնաար է ուղարկել Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեսուն տարի գլուխներս բարձր պահած ենք ապրել, հիմա ճակատներս խարանված ենք ապրում. Հարցում
16:11 23/09/2023

Երեսուն տարի գլուխներս բարձր պահած ենք ապրել, հիմա ճակատներս խարանված ենք ապրում. Հարցում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}