Մշակույթ 11:00 13/03/2014

«Նենի ըսիմ, քնցնիմ որդի, նենի՜, նենի՜». Հին հայկական օրորոցն ու օրորոցայինները

Հեղինակ` Մարի Թարյան

Նենի ըսիմ, քնցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜, նենի՜,

Անուշ քընեն թռցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜:

Դնիմ զավակս օրոր անեմ

Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր...

Պագնիմ անուշ բերանը, Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր...

Տիգրանակերտի մայրերն իրենց զավակներին այս օրորոցայինով էին քնեցնում, հին հայկական օրորոցում: Այս օրորոցայինի տակ է քնել նաև փոքրիկ Վարդենին: Միայն օրորոցայինը չէր հայկական, Վարդենին քնում էր իսկական հայկական օրորոցի մեջ: Պապիկն է պատրաստել, ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը: Նրա պատրաստած օրորոցների մեջ այսօր շատ մանուկներ են քնում` աշխարհի տարբեր ծայրերում:

Ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը որոշում է օրորոց պատրաստել իր առաջին թոռնիկին սպասելու ժամանակ.«Շատ մեծ ոգևորությամբ որոշեցի օրորոց կառուցել: Հիմա շատ օրորորցներ ունեմ, մեկը ցուցադրվում է Մոսկվայի ժողովրդական արվեստների թանգարանում: Ես իմ թոռնիկի` Վարդենիի համար պատրաստեցի օրորոցը, ինքը շատ սիրեց»:

Հայկական մշակույթում օրորոցի մի քանի ձևեր են մշակվել` պարզ նախշերով, չարխաքարշ նախշերով, փորագրությամբ կամ առանց դրա: Օրորոցները հիմնականում նախատեսված են եղել փոքր տարիքի երեխաների համար` մինչև մեկ տարի, ոչ ավելի:

Մեր ավանդական օրորոցի մեջ, երբ երեխային դրել են, կապել են:

Օրորոցը ճոճվել է առանց կենտրոնական առանցքը տատանելու: Երեխայի` ուղիղ պարկած ժամանակ նրա ողնաշարը գրեթե չի ճոճվել, ինչը շատ օգտակար է առողջության համար: Նոր կազմավորվող երեխայի և մարմինը, և ուղեղը, և էներգետիկ դաշտը լավ է, որ քիչ տատանումներ ունենան:

«Տարբեր տիպի օրորոցներ կան, որոնց ճոճորումները տատանում են, տեղափոխում են, իսկ մեզ մոտ այդպես չէ: Մեր օրորոցը ճոճվում է` ուղղակի ցույց տալով, որ երեխայի մոտ մարդ կա»,- ասում է Վանո Դադոյանը:

80-ական թվականներին Վանո Դադոյանը շփվում է Փայտարվեստի պետական թանգարանի հետ, այնտեղ ժողովրդական արվեստի նմուշներ կային: Դրանցից ամենագրավիչն օրորոցներն էին: Այստեղից էլ սկսում է սերն ու հետաքրքրությունը դեպի օրորոցը:

«Այն ժամանակ քիչ նմուշներ կային, հետագայում լուսանկարներով գտանք: Թանգարանները գնումներ էին կատարում, իմ օորորցը ևս գնեցին»,- այդ ժամանակներից է Վանո Դադոյանը օրորոցներ կառուցում:

Օրորոցը պատրաստված է էկոլոգիապես մաքուր փայտի երեք տեսակներից` ընկուզենի, հաճարենի, հնդկակաղնի: Ամբողջությամբ պատրաստված է փայտից` առանց մեխերի կամ որևէ այլ մետաղական մասերի: Այն նաև քանդվում-հավաքվում է: Օրորոցի ճոճքը ներդաշնակ է երեխայի ֆիզիոլոգիային:

«Կան չարխաքարշ պարզ օրորոցներ, պտտովի նախշերով: Գաղթի ժամանակ շատ բալիկների օրորոցներով են տեղափոխել: Թեթև է, շատ հարմար է: Կարող էիր պարզապես ուսիդ գցել, կամ ձեռդ բռնել: Կա նաև ամբողջությամբ զարդարված, նախշերով, խաչերով և այլն: Մեր Նոր Բայազետի, ես այդպես եմ անվանում իմ ծննդավայր Գավառը, թանգարանում էլ կան նմուշներ: Այդ օրորոցներից մեկն իմ տատիկն է տվել թանգարանին: Ասում են, որ ես օրորոցում եմ քնել, գուցե դա հենց այն օրորոցն է, որում ես քնել եմ: Չարխաքարշ, շատ գեղեցիկ օրորոց է»,- ասում է վարպետը:

Օրոր ըսիմ, շորոր լսիմ, վլենաս,
Դու պստիկ իս բարով մեծանաս, հարս դառնաս:
Օրորալեն, շորորոլեն Վան գացինք,
Ախպորս համար մի խորոտիկ հարս բերինք
Օրորալեն, շորորոլեն գացինք Ղարս,
Ախպորս համար բերինք շատ խորոտիկ հարս:
Օրորալեն շորորալեն գացինք Մուշ,
Ախպորս համար բերեցինք հարս շատ անուշ:

Երեխաների օրորոցին ամրացված «տակդիրները»

Ավելի ուշ արդեն մարդկանց կենցաղում հայտնվում են օրորոցներ, որոնք երկաթե հաստ ձողերով էին պատրաստված, ոտքերը երկու տեսակ էին:

Մեկը` սովորական չորս ոտքերով: Առջևի երկուսի ու հետևի երկուսին՝ տակից հագցվում էր կիսակլոր մեկ ուրիշ ձող, այդ երկու ձողերի միջոցով էլ մահճակալը օրորվում էր:

Մյուս տեսակն այսպիսին էր` կորը գետնին կպած կամարաձև հաստ ձող օրորոցի առաջամասում էր, որը սկսվում էր աջ և ձախ կողմերից, մյուսը՝ ետնամասում:

Այսինքն, ձողը ձախ կողմից սկսվում է, գետնին կպչելով բարձրանում դեպի աջ կողմը: Ստացվում է վերևից իջնող երկու ոտքեր, որոնք հատակին միաձուլվել-կամար են դարձել: Նույնը և ետնամասում:

Կա ևս մի հետաքրքիր հանգամանք. օրորոցի ներքնամասում ջրի խողովակի չափով անցք էր թողնված, որտեղ հարմարեցվում է ծխամորճին շատ նման փայտե մի սարք: Դա մի խողովակ է, որի գլուխը, նայած երեխայի սեռի, լայնացված է՝ աղջիկների համար ավելի լայն: Խողովակը անցքով դուրս է հանվում օրորոցից, որի վրա մեկ կամ կես լիտրանոց, նայած երեխայի տարիքից, ապակե բանկա, նախկինում կավե պուլիկ էին կախում, որպեսզի երեխան այնտեղ կեղտոտի: Վերևի մասը հենց վերևից մտցվում էր անցքի մեջ, փայտի թեփով կամ չոր խոտով լցված, որպեսզի երեխայի տակը կոշտ լինի ու մարմնի զարգացման ընթացքում մեջքն ամուր լինի, ներքնակի մեջ, այնտեղով էլ դուրս հանում:

Լայն բերանը միշտ մաքուր ու չոր փալասով փաթաթում էին, որպեսզի երեխայի մաշկը չվնասի և թաց չլինի, հաճախ փոխում էին դա: Ծակ էին անում և սավանի և մյուս փալասների վրա: Այդպես երեխան իր համար մաքուր ու չոր քնում էր, հաճախակի թաց լինելու պատճառով չէր արթնանում: Երեխայի ոտքերի արանքում հարմարացնում էին դա, հետո մի քանի մեծ փալասով փաթաթում, որ չմրսի:

Օրորոցի վրա էլ՝ երկայնակի մի պարան էին կապում, որի վրա հարմարացնում էին թանզիֆը՝ մառլան, որ ճանճ չնստի: Այդ պարանից կախում էին նաև խաղալիքներ (Ֆեյսբուքյան «Նշխար» խմբից):

Սերոժ պապի ու Սվետիկ տատի զրույցը` «Նշխար»-ից.

«Սվետիկ տատիկ.
-Ու շիբեք ին սարքում (փայտից-Նշխարի խմբ.). տղա էրեխուն… էն հին օրորոցները տեհած կա՞ս, դրան շիբեքը սարքած տակով անց ին կացնում, որ էրեխեն չիշիկ անի, տակը թաց չըլի:

Սերոժ պապիկ.
-Կամ ընդի մի աման են դնում, ընդի ա թափվում:

Սվետիկ տատիկ.
-Էդ սօրվա պես հիշըմ եմ, միշտ կլենտ ուներ պապս, սարքըմ էր, մի մանեթ էր էն վախտ, համ աղջկա էր սարքըմ, համ տղի էր սարքըմ` էրեխեքի հմա, որ օրորոցի մեջ սարքեն, դնեն շեքը` ոտքերի արանքը, որ տակը շատ չթրջվի, կապաններով էլ կապըմ են էրեխուն: Բարուր էին անում…

Սերոժ պապիկ.
-Որ զարթնըմ էր, թևերը բաց էին անըմ, նրանից հետո` էն ա` սաղ օրը կապված: Կար որ խտտըմ էին, մենակ ներքևն էին կապըմ»:

Հայկական ավանդական օրորոց. ավանդույթի վերականգնումը սկսվում է կենցաղից

Րուրի կենեմ գրկանոցին,
Անդրանիկի քաջ զինվորին,
Օրորի, շի՜շ, օրորի շի՜շ,
Իմ մեկ ու ճար օրո՜ր, օրո՜ր...
Օրորի, շի՜շ, օրորի, շի՜շ,
Իմ անուշ գառ, օրո՜ր, օրո՜ր...
(Սասունի օրորոցային)

Օրորոցը մտածողություն է, նշում է վարպետը, ում մատները լավ են ճանաչում հայկական օրորոցի ամեն մի գիծը: Վանո Դադոյանի խոսքով, օրորոց ասելով պետք է հասկանանք նաև մեր ինքնության հետ կապված որորոցային երգերը:

«Նախկինում մեր երեխաները մեծանում էին այդ երգերի տակ, լսողությամբ արդեն ընկալում էին իրենց ինքնությունը: Իրենց ընտանեկան միջավայրում էին մեծանում, որտեղ հիմնականում հայկական գույներով և հայկական հորինվածքով առարկաներ էին: Երեխայի առաջին ծանոթությունն ու գեղարվեստի ընկալումը շատ համապատասխան էր իր ինքնությանն, իր մշակույթին»,- ասում է նա:

Միայն օրորոցը վերականգնելով չէ, պետք է այդ ամբողջությունը վերականգնվի:

Վանո Դադոյանի բնորոշմամբ, կորցնելով օրորոցը, այդ նախշերը, գեղարվեստի այդ ընկալումը, մենք շատ բան ենք կորցնում: Մենք անտեսում ենք դրանով հային ու մեր ինքնությունը:

Հայկական օրորոցը տարբեր գին ունի, ցավոք, այդ գինը ցածր չէ ու մասսայական մարդիկ չեն կարող գնել դրանք: Եթե արտադրություն հնարավոր լինի կազմակերպել, ըստ վարպետի, գուցե ինչ-որ բան մտածեն:

«Ես չէի ասի թանկ են, քանի որ աշխատանք է տարվում հսկայական ու նյութն էլ բարձր գին ունի: Բայց ամեն դեպքում մատչելի չեն: Մոտավորապես 400 հազար դրամից մինչև 850 հազար դրամ արժեն: Պարզ փայտից, միայն հայկական տեխնոլոգիայով պատրաստված օրորցը կարելի է մի քանի հարյուր դոլարով ունենալ»,- նշում է նա:

Հայկական օրորոցը կարող է զարդարվել նաև խաղալիքներով` հայկական տիկնիկներ, ծիսական դաղդղաներ, խաչեր: Դաղդղաները համարվում էին պաշտպանող, դրանք այսօր հեռացել են մեր կենցաղից:

«Դրանք կարելի է տարբեր փայտերից պատրաստել: Գույներն էլ տարբեր կլինեն, կարևորը` բնական ու վտանագավոր չեն լինի երեխայի առողջության համար: Դրանք շատ գեղեցիկ ձևեր ունեն` լուսնաձև, պայտաձև, կլոր, արծվաթև»,- ներակայացնում է նա:

Փոքրիկ Արէն` ավանդական օրորոցում: Պահպանվում է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում:

Հին հայկական օրորոց ունենալու համար պիտի նախ մտածողությունը փոխել: Իսկական հայկական օրորոցի մեջ քնող փոքրիկ Վարդենին մեծացել է հայկական օրորոցայինների տակ, հիմա շատ է սիրում դրանք ու մայրիկից միշտ պահանջում է, որ միացնի:

Քնի'ր, իմ բալիկ, օրոր իշ արա, Դու լաց մի լինիր, ես եմ շատ եմ լացել:

Կույր կըռունկները սուգ ու շիվանով, Մեր սև երկնքով եկան, անց կացան, Աˉխ, մեր լեռներում նրանք կուրացան, Դու լաց մի' լինիր, ես շաˉտ եմ լացել:

Հողմն է հեծեծում սև անտառներում, Անտեր մեռելի սուգն է այն, բալիկ, Անտեր ու անթաղ մեռելները շատ... Դու լաց մի' լինիր, ես շատ եմ լացել:

Քարավանն անցավ, բարձած արցունքով, Սև անապատում ծունկ չոքեց, մնաց, Այն մեր աշխարհի վիշտն ու արցունքն է, Դու լաց մի' լինիր, ես շատ եմ լացել:

Գայլերն են ոռնում հեռու դաշտերում, Մի' վախեր, բալիկ, քնիր,սուս արա, Մարդի ձայն չկա, ոչ շունչը թունոտ, Դու լաց մի լինիր, ես շատ եմ լացել:

Դալուկ շրթունքիդ իմ կաթը սառեց, Գիտեմ, այն դառն է, չես ուզում, բալիկ, Աˉխ, վշտիս թույնն է քամվել նրա մեջ, Կուրծքս ցավոտ է, ես շաˉտ եմ լացել:

Այս օրորոցայինում հայի տեսած ամբողջ ցավն է: Դժվար թե այս երգի տակ քնած երեխան չմեծանա իր տունը հետ բերելու երազանքով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}