Ուորլիք. Մոսկվայում հանդիպելու եմ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, ապրիլի 3-ին մեկնում է Վիեննա` մասնակցելու ԵԱՀԿ-ում տեղի ունենալիք քննարկումներին:
Վերջինս նշել է, որ ուրբաթ օրը` ապրիլի 4-ին, մեկնելու է Մոսկվա, որտեղ նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. «Խաղաղություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»:
Ջեյմս Ուորլիքը Twitter-յան մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ, ով այցելելու է Հայաստան, Ադրբեջան և Ուկրաինա:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան