Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքմենստանից այսօր կվերադառնա Երևան
Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր մայրաքաղաք Աշգաբատից մեկնել է Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ դիտել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր, ավարտելով պաշտոնական այցը Թուրքմենստան, կվերադառնա Երևան: