ՀԱԿ-ը մերժեց նախագահի հրավերը
ՀԱԿ խմբակցության նիստում քննարկվել է ՀՀ նախագահի հրավերը` մասնակցել ՀՀ նոր վարչապետի թեկնածուի վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիային, և որոշում է կայացվել մերժել այն:
ՀԱԿ խմբակցությունից տեղեկացնում են, որ մերժման հիմնավորումը հետևյալն է.
«ՀԱԿ-ը արդեն մերժել էր Սերժ Սարգսյանի նմանատիպ դիմումները 2012թ-ի խորհրդարանական և 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո, քանի որ չի ճանաչում Սերժ Սարգսյանին լեգիտիմորեն ընտրված նախագահ: Այս անգամ նույնպես խմբակցությունը որևէ իմաստ չի տեսնում նման հանդիպման մեջ: Հայաստանում նախևառաջ պետք է անցկացվեն ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ինչը թույլ կտա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով ձևավորել ժողովրդի կողմից ընտրված և նրան հաշվետու իշխանություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ