Քաղաքագետ. Եթե արմատական փոփոխությունների ծրագիր չներկայացվի, ոչինչ չի փոխվելու (տեսանյութ)
Կառավարության լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ վարչապետը մենեջեր է, որն իրականացնում է նախագահի ծրագիրը:
Ինչ վերաբերում է նոր վարչապետի անձին, քաղաքագետի բնորոշմամբ, ճիշտ չէ միանշանակ բացասական կամ դրական կարծիք հայտնելը: Իսկ փոփոխությունները, ըստ Լևոն Շիրինյանի, հնարավոր կլինեն հասարակության ակտիվության դեպքում:
«Պետք է սպասել, որ վարչապետն իր ծրագիրը ներկայացնի»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով, նոր վարչապետի անելիքը պետք է լինի քաղաքական վստահության հարցը լուծելն ու իշխանության նկատմամբ հավատը վերահաստատելը:
«Երկիրը փակուղի է մտել»,- հավելեց նա:
Նաև ասաց, որ եթե առկա խնդիրները լուծելու արմատական փոփոխությունների ծրագիր չներկայացվի, ոչինչ չի փոխվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան