Հորդանանի ռազմական ուղղաթիռները ոչնչացրել են Սիրիայից սահմանը հատող մեքենաները
Հորդանանի ռազմական ուղղաթիռները հավրածել և ոչնչացրել են մի քանի մեքենաներ, որոնք փորձել են Սիրիայից հատել սահմանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Հորդանանի կառավարության մամուլի խոսնակին:
«Մի քանի մեքենաներ փորձել են Սիրիայից հատել սահմանը»,-ասել է Մուհամեդ Ալ-Մոմանին` շեշտելով Ամանի անհանգստությունը` կապված Սիրիայի ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններից հանկարծակի հարձակումների հետ:
Հորդանանի անվտանգության ծառայության աղբյուրը փոխանցել է, որ թիրախը եղել են սիրիացի ապստամբները, ովքեր քաղաքացիական մեքենաներով գնդացիր են տեղափոխել:
Մոմանիի խոսքով, թագավորությունը մտահոգված է Սիրիայից (ապստամբների, խմբ.) ներթափանցման և Սիրիա-հորդանանյան սահմանային շրջանում անվտանգության խնդրով:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան