Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Տրայան Հրիսթեայի և Դիրկ Լորենսի հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի և նույն կառույցի քաղաքական, տնտեսական և տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրկ Լորենսի հետ, տեղեկացնում են ԲՀԿ նախագահի մամուլի գրասենյակից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան