Մարզպետներն էլ հրաժեշտ կտան իրենց պաշտոնների՞ն
Նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը մարզպետների փոփոխության հարց չի քննարկվել.«Չկա նման բան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Մարզպետն ընդգծեց, շրջանառվող լուրերն այն մասին, թե որոշ մարզպետների ասվել է, որ նրանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին իրականությանը չեն համապատասխանում:
«Մարզպետները ինչպես նշանակվել են, այնպես էլ մի օր կհեռանան, բայց ներկա պահին նման հարց չկա: Վարչապետի հետ հանդիպմանը նման հարց չի քննարկվել, այլ քննարկել ենք աշխատանքային բնույթի հարցեր` ցրտահարության, գյուղատնտեսական աշխատանքների և այլնի մասով»,- հավաստիացրեց մարզպետ Սահակյանը: