Հ. Դեմոյանը՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կարճաժամկետ, միջնաժամկետ խնդիրներ լուծելու համար է: Ասուլիսում նման դիտարկում արեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ըստ նրա, ԱՄՆ-ը նման նախաձեռնություններով բազմաթիվ անգամներ է հանդես եկել, սակայն չպետք է ուրախանալ, հրճվել դրանից, քանի որ հայկական հարցը վերագրում են մանրադրամի:
«Ոչ մի բան տեղի չի ունենա, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցներից է մեր տարածաշրջանում: Չպետք է ակնկալել շեշտակի հաջողություն»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Նշենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քառորդ դարի ընթացքում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև էր ընդունել՝ կոչ անելով սենատին հիշատակել այս հանցագործությունը և նախագահին՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել դեռևս չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը:
Նախորդիվ՝
«Ցեղասպանության խնդիրը ամերիկյան կողմի համար առավելապես քաղաքական առևտրի առարկա է»
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ում հայկական բանաձևի ընդունմանը
Էդվարդ Նալբանդյանը` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին