Շիֆը հպարտ կլինի Հայոց ցեղասպանության գրադարանի հավաքածուն Կոնգրեսի հաշվետվությունում ներկայացնել
Հայ հեղինակներ և ակտիվիստներ Հակոբ և Քնար Մաշիկյանները հանդիպել են կոնգրեսական Ադամ Շիֆի հետ՝ նրան ներկայացնելով Հայոց ցեղասպանության գրադարանի հավաքածուն: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Կոնգրեսականը նշել է, որ հպարտ կլինի ներկայացնելու Հայոց ցեղասպանության գրադարանի հավաքածուն Կոնգրեսի հաշվետվությունում: Հավաքածուն բաղկացած է Ցեղասպանություն վերապրածների 5 հուշերից, որոնք գրվել են 1915թ իրադարձություններից անմիջապես հետո, որի ժամանակ թուրքերը հրամայել են Օսմանյան կայսրության սահմաններում բնակվող հայ ժողովրդին տարհանել ու կոտորել: Մաշիկյանները հուշերը թարգմանել են անգելերն լեզվով և դրանք հրապարակել:
Վերջին` հինգերրորդ գիրքը, «Արհամարհված ճակատագիր»-ն իր մեջ ներառում է Քնար Մաշիկյանի ծնողների հուշերը, ովքեր Ցեղասպանության ժամանակ որբ են մնացել և նրանց արաբները տարել են Սիրիայի անապատներ:
Շիֆը նշել է, որ շատ կարևոր է պահպանել այս պատմությունները հետագա սերունդների համար՝ հավելելով, որ Ցեղասպանության նման ահռելի հանցագործություն շուրջ շատ ավելի ազդեցիկ կլինի խոսել մեկ ընտանիքի մասին և թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունն այդ ընտանիք վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան