Թունիսի նախագահը երկու երրորդով կրճատում է իր աշխատավարձը
Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին հայտարարել է, որ երկու երրրորդով կրճատում է իր աշխատավարձը, քանի որ կառավարությունը պայքար է սկսել երկրում ստեղծված ֆինանսական «ծանր» դրության դեմ: Այս մասին հայտնում է Ahram Online-ը:
«Մենք կանգնել ենք ֆինանսական և տնտեսական ճգնաժամի առջև: Պետությունը պետք է լինի մոդել… այդ պատճառով ես որոշել եմ երեք անգամ նվազեցնել հանրապետության նախագահի աշխատավարձը»,-ասված է Մարզուկիի հայտարարության մեջ:
Նախագահի հրամանով հետագայում կրճատվելու են նաև նախագահական ծախսերը:
Անցած շաբաթ Թունիսի կառավարությունը հայտարարել էր, որ երկրի ֆինանսական դրությունը այնքան ծանր է, որ ապրիլի աշխատավարձերը ապահովելու համար դիմել են «բացառիկ միջոցների»:
Նշենք, որ Թունիսի տնտեսությունը «տուժել» է 2011 թվականի հեղափոխությունից հետո, երբ տապալվեց Զին Ալ-Աբադին Բեն Ալիի իշխանությունը: Անցած շաբաթ Շվեյցարիան հայտարարեց, որ Թունիսին է վերադարձնելու Բեն Ալիի` շվեյցարական բանկերում սառեցված 68.5 մլն դոլարից 40 մլն-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր