Սիրիայում ազատ է արձակվել ֆրանսիացի չորս լրագրող
Ֆրանսիայի նախագահական պալատը հայտարարել է, որ Սիրիայում առևանգված չորս լրագրողներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է ABC-ն:
Նախագահ Ֆրանսուա Օլանդի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ լրագրողներն «իրենց լավ են զգում»` չնայած գերության ծանր պայմաններին, և վերադառնում են հայրենիք:
Հիշեցնենք, որ Le Point-ի թղթակից Նիկել Էնանին և լուսանկարիչ Պիեր Տորեսին առևանգել էին 2013 թվականի հունիսին: Մինչ այդ արդեն գերության մեջ էին Դիդյե Ֆրանսուան և Էդուար էլիան:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան