Հասարակություն 10:00 21/04/2014

Գարեգին Երկրորդ. Քեսաբի ավերումը և հայ բնակչության տարհանումը թուրքական նույն ոճրագործ քաղաքականության շարունակությունն է

Նախօրեին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբել է Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնը: Տոնի առիթով աշխարհասփյուռ բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվել է Ս. Պատարագ, հայ հավատացելոց փոխանցվել է «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Հարության տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետական այրեր, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախագահի գլխավերևում ամպհովանին կրում էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը և սիրիահայ Սուրեն Վարդանյանը:

Ս. Պատարագին Նորին Սրբությանը` որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությունը, վերստին «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը և իր բարեմաղթանքները փոխանցելով համայն հայ ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի, իր հայրապետական պատգամն է հղել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով.

«Ես եմ լոյս աշխարհի, որ գայ զկնի Իմ`
ընդ խաւար մի գնասցէ, այլ ընկալցի զլոյսն կենաց»
(Յովհ. Ը 12):

Սիրելի հավատավոր զավակներ ի Հայրենիս և ի Սփյուռս,
Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշազարդ Սուրբ Հարության տոնը հուսառատությամբ է լուսավորել մեր հոգիները: Մահվանից հարություն է առել մեր Փրկիչը, մահաբեր գործիքից խաչը վերափոխվել է կենաց ծառի, մարդն ու տիեզերքը նորոգվել են կյանքի և հավերժության շնորհով:

Այսօր Քրիստոսով հարուցյալ նոր արարչություն է, նոր կյանքի ճանապարհ` պայծառացած կենարար լույսով, որ պարգևում է Փրկիչը. «Ես եմ աշխարհի լոյսը. ով Իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: Հարուցյալ մեր Տիրոջ այս խոսքերը հավիտենական ու նաև երկրային լուսավոր կյանք ունենալու աստվածային հրավեր են` ուղղված յուրաքանչյուր մարդու, քանզի Սուրբ Հարության շնորհները բաշխվում են բոլորին, նաև` նրանց, ովքեր դեռևս կանգնած չեն հավատքի ճանապարհին, ովքեր կյանքի փորձություններից սրտաբեկ` ընդվզում են Աստծո դեմ: Սուրբ Հարության շնորհները սփռվում են նաև այնտեղ, որտեղ պատերազմների և մոլեգնող ահաբեկչությունների մեջ դառնացած են մարդիկ, կարծրացած են սրտերը, որտեղ մարդիկ կրում են տառապանքների դաժան բեռը, որտեղ զոհվում են հրեշտականման մանուկներ` աղքատության, անտարբերության, ռազմական գործողությունների հետևանքով:

Մարդկության կյանքն ալեկոծող բոլոր հակամարտությունների, հումանիտար, բնապահպանական աղետների, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, բոլոր հոգսերի ու մարտահրավերների վրա այսօր փայլում է Քրիստոսի Հարության խավարացիր լույսը: Հարության հավատքը, որ վերափոխել է պատմության ընթացքը, կրթել է հոգի ու միտք, կերտել մշակույթ, զարգացման առաջնորդել պետություններ, առաջադրել արդարության և իրավունքի համամարդկային չափանիշներ, մարդասիրական արժեքներ ու սկզբունքներ, այսօր էլ հրաշագործ զորությունն է, որին պիտի ապավինենք, որով պիտի նորոգվեն աշխարհն ու մարդկային հոգիները` նոր իրագործումներով, խաղաղությամբ, սիրով, բարիքով պայծառակերպելու մարդկության կյանքը:

Այսօր չկան հասարակություններ, պետություններ առանց խնդիրների, կարիքների ու նեղությունների: Հասարակություններն ու պետությունները, սակայն, չեն կարող ունենալ առաջընթաց, անգամ դատապարտված են ոչնչացման, եթե չլինեն հոգևոր-բարոյական արժեքների վրա կյանքի հաստատման, առաջընթացի ու կատարելության առաջնորդող տեսիլքն ու նպատակները և դրանց նվիրյալ առաքյալները: Արդարև, մարդկության մեծ նվաճումները խիզախումներն են ազնիվ տեսլական ունեցող անհատների, ինչպես քրիստոնեության լույսի տարածողները եղան Քրիստոսի աշակերտները, ովքեր առ Աստված հզոր հավատքով, անձնազոհ հանձնառությամբ սկզբնավորեցին հարուցյալ կյանքի ուղիներն աշխարհում` ի սեր մարդու փրկության, երջանկության ու բարօրության: Ամեն ոք, ով հավատում է Աստծուն, ով սեր ունի արարչության ու մարդկանց հանդեպ, առաքյալ է և պիտի իրագործի իր առաքելությունը աներկբա գիտակցությամբ, որ Աստծո օրհնությունն է շնորհաց աղբյուրը, որն հեռացնում է կյանքի մռայլը, Աստծո զորակցությունը բազմապատկում է աշխատանքի արդյունքները, Աստծո մխիթարությունը փարատում է հուսահատությունն ու տխրությունը, Աստծո երկնային արդարությունն ամրապնդում է հիմքերը երկրային արդարության: Այս գիտակցության, այս ոգու հառնումով պիտի ամոքվեն ներկա աշխարհի վերքերը, սիրո և համերաշխության ուղիներում հաստատվեն երկրների ու հասարակությունների ընթացքը, կյանքը վերափոխվի հարության լույսով, որ պատգամն է մեր Տիրոջ և խորհուրդը` Քրիստոսի Հարության:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Փրկչի Հարության ավետիսն այսօր հրավեր է աշխարհասփյուռ մեր ժողովրդին հայրենական և ազգային մեր կյանքի դժվարությունների առջև չընկրկելու, այլ աներեր կամքով ջանքեր գործադրելու հայրենի մեր երկրի, մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի համար: Ժամանակի հողմերի մեջ որտե՞ղ պիտի մնար մեր ժողովուրդը, եթե չզորանար Քրիստոսի Հարության շնորհներով, եթե չունենար Հայրենիքի, ազգի հանդեպ սերը և չկարողանար այն հենարան դարձնել նեղության ժամին և ուժ` ապրելու, ստեղծելու և վեր հառնելու: Մեր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները կարող ենք վճռել կյանքը վերափոխելու անվարան ձգտումով, քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ, ազնիվ, բարի ընթացքով, մեր հանձնառություններով, հայրենանվեր, ազգաշահ գործերով: Սուրբ Հարության տոնը մեզ բերում է քաջալերությունը հուսավառ ոգով կյանքի կոչելու այն ծրագրերը, որ յուրաքանչյուրը, Տիրոջը հետևելու կոչին արձագանքելով, կարող է իրագործել ընտանեկան, հասարակական, պետական և ազգային մեր կյանքի համար` անձնական շահը չտարբերելով երկրի ու ժողովրդի շահից: Մեր կոչման և պատասխանատվության մեջ հոգով ու նվիրումով ծառայենք, ձգտենք հաջողությունների ոչ միայն մեզ համար, այլև` միմյանց, հայրենական և ազգային մեր կյանքի առաջընթացի համար և, ինչպես պատվիրում է մեր Տերը, համարենք, որ արեցինք ընդամենը այն, ինչ պարտավոր էինք (Ղուկ. ԺԷ 10):

Հայրական Մեր խոսքն ենք ուղղում հատկապես երիտասարդ Մեր զավակներին ի Հայրենիս և ի Սփյուռս` հորդորելով լինել տերունապատվեր առաքելության կրողներ` երիտասարդության հրաշալի ներուժը հույսով ու հավատքով միախառնելով ազգային կյանքին: Մեր կյանքի դժվարությունների ու հրամայականների, մեր ժամանակների եսակենտրոն ու հոգեկործան անցողիկ ընթացքների և երևույթների, փորձության բոլոր հողմերի դիմաց ամուր պահեք երիտասարդական կենսահաստատ ոգին` անսասան կանգնած հավատքի վեմին, հիշելով խոսքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի. «Ես եմ աշխարհի լոյսը. ով Իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: Սիրելի երիտասարդ զավակներ Մեր, Դուք, որ անդրանիկ սերունդն եք մեր Հայրենիքի ազատ կյանքի, ձեր սրտերում իբրև ամենամեծ գանձ, կրեք ու պահպանեք Քրիստոսով ազատ, Քրիստոսով պայծառ հոգու լույսը: Ժողովուրդը, որ ունի Աստծո օրենքով կրթված որդիներ, ունի նաև իրական հույսեր, բարի հեռանկար: Դուք պիտի իրագործեք այդ հույսերը պետական, ազգային և եկեղեցական մեր կյանքի անդաստաններում, մեր Հայրենիքի սահմաններում, Սփյուռքում մեր մայրենիի և մշակույթի պահպանության դիրքերում, մեր երկիրը հզորացնելու, Արցախի ազատ ապրելու իրավունքը, մեր արդար դատը պաշտպանելու մարտադաշտերում և ձեր հոգու նվիրումով, հայրենական և ազգային կյանքում ձեր հանձնառություններով պիտի հյուսեք հաղթանակները մեր նորօրյա կյանքի:

Ներկայիս ազգային մեր կյանքի մտահոգություններից է շարունակում մնալ Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում ապրող մեր ժողովրդի զավակների դժվարին կացությունը: Վերջին շրջանում նոր տագնապ են հարուցել Քեսաբում Թուրքիայի աջակցությամբ ծայրահեղական զինյալների ծավալած ռազմական գործողությունները: Հայաբնակ շրջանի ավերումը և հայ բնակչության տարհանումը շարունակությունն է հայ ժողովրդի հանդեպ որդեգրած թուրքական նույն ոճրագործ քաղաքականության, որին պիտի կարողանանք դիմակայել պետական, եկեղեցական, ազգային մեր կառույցներով, միասնական ջանքերով պաշտպանելով մեր ժողովրդի իրավունքները:

Այսօր, սիրելիներ, երբ Քրիստոսի Հարության տոնի լույսն ու խանդավառությունը վերստին բաբախում են մեր սրտերում, առաքելական խոսքի համաձայն` հագած լույսի զրահը (Հռ. ԺԳ 12), իբրև Տիրոջ Հարությամբ ցնծացող, տրտմությունը, երկյուղն ու հուսահատությունը մերժող առաքյալներ, ելնենք վերափոխելու մեր և մեր հայրենյաց ու ժողովրդի կյանքը նոր իրագործումներով, գալիքի մեր պայծառ տեսիլքը լուսաշող իրականություն դարձնելու հաստատուն քայլերով:

Այս հավատով և մաղթանքով, Սուրբ Հարության ավետիսով ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին և մեր Եկեղեցու ողջ հոգևոր դասին, Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և Տիրախնամ նրանց հոտին: Տիրոջ պահպանությունն ենք հայցում իրենց և հանապազ զորակցությունը` տերունապատվեր առաքելության մեջ:

Քրիստոսի Հարության շնորհների հայցով Մեր ողջույնն ենք բերում պատարագի սրբազան արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին և Առաջին տիկնոջը: Մեր ողջույնն ու բարեմաղթանքներն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ողջ ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին։ Սուրբ Հարության բերկրալի ավետիսով Հայրական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր զավակներին:

Զատկական այս սուրբ և նվիրական օրը ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Հարության շնորհները զորացնեն ձեզ, սիրելի ժողովուրդ հայոց, ապրելու հույսով ու հավատքով և սիրով ու համերաշխությամբ կերտելու մեր կյանքի նոր բարի օրը:

Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի աշխարհը համայն, բարօր առաջընթաց շնորհի մեր Հայրենիքին, պայծառություն` մեր Սուրբ Եկեղեցուն և հավատավոր ազգիս հայոց` այսօր և միշտ բարեբանելու Սուրբ Հարությունը մեր Փրկչի.
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}