Արթուր Բաղդասարյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը 2018թ-ին
«Ես չեմ բացառում, որ 2018 թ-ին կառաջադրվի իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում»: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՕԵԿ նախագահ, ԱԱԽ արդեն նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Այս երեք-չորս տարիների ընթացքում շատ ջրեր են հոսելու»,- հավելեց նա:
Ա.Բաղդասարյանն անդրադարձավ նաև ՌԴ միգրացիոն օրենսդրությանը. «Եթե հիշում եք ես նամակ գրեցի իմ գործընկեր Պատրուշևին, ով անմիջապես օպերատիվ արձագանքեց և ՀՀ քաղաքացիների համար այլևս չեն հարուցվելու արհեստական դժվարություններ: Մենք այսօր գտնվում ենք անցումային փուլում, որն անցնցում անցնելու համար` մինչ Մաքսային միությանն անդամակցելը, կան ձեռք բերված պայմանավորվածություններ: Եվ կրկնում եմ` մինչև ՄՄ անդակացումը ՀՀ քաղաքացիների համար չեն հարուցվելու արհեստական դժվարություններ»: