Փորձագետ. Գործ ունենք նույն թատերական ներկայացման հետ, փոխվում են միայն դերերը (Տեսանյութ)
«1991 թվականից ոչ մի բան չի փոխվել, մենք գործ ունենք նույն թատերական ներկայացման հետ, որտեղ դերասանները չեն փոխվում, փոխվում են միայն նրանց դերերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Իշխանական, չկողմոնորշված, ընդդիմություն... հիմա էլ մոդա են ընկել քաղաքացիական նախաձեռնությունները: Ի՞նչն է վատ այդ թատրոնում: Չկա ազնվություն: Եթե լսենք բոլոր քաղաքական ուժերի և գործիչների մտքերը, 25 տարվա մեջ կտեսնենք, որ գրեթե ամեն մի դիրք` քաղաքական և քաղաքացիական, իրենց շուրթերից լսած կլինենք: Եթե մարդը իշխանության մեջ է, մտքերն ու տոնայնությունը 180 աստիճանով փոխվում են: Մոդայիկ է նաև ոչ իշխանական տերմինը: Եթե ժամանակին շախմատ խաղում էին երկու կողմ, հիմա արդեն երեքից հինգ կողմեր են խաղում»,- մանրամասնեց փորձագետը:
Այս իրավիճակը Հարություն Մեսրոբյանը բնորոշում է որպես համատարած անազնվություն և նշում, որ այս պայմաններում Հայաստանն ապագա չունի: Նրա խոսքով, մեզ մոտ օլիգարխիկ կառավարման համակարգ է ձևավորվել, որի ներքո անիմաստ է որևէ առաջընթաց սպասել:
«Մինչև չոչնչացվի օլիգարխիկ համակարգը, Հայաստանն ապագա չունի»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը