«Glendale News Press». Միգուցե՞ հայ որբերի գորգը ցուցադրելուց հետո Օբաման չխուսափի օգտագործել Ցեղասպանություն բառը
«Glendale News Press»-ն իր խմբագրականում անդրադարձել է Սպիտակ Տան կողմից Հայ որբերի գորգը աշնանը հանրային ցուցադրման տրամադրելու որոշմանն ու «Հույս ունենք, որ Սպիտակ Տունը կպահի իր խոստումը» խորագրով հոդված տպագրել:
Ստորև ներրկայացնում ենք հոդվածը.
«Այս շաբաթ կոնգրեսական Ադամ Շիֆից տեղեկացանք, որ Հայոց ցեղասպանության որբերի կողմից 1920թ-ին գործած և հինգ տարի հետո ԱՄՆ-ին նվիրած գորգը կարող է հանրային ցուցադրման ներկայացվել: Նման որոշումն անկասկած ողջունելի է, սակայն մենք դրան կհավատանք, երբ այն տեսնենք:
Վերջ ի վերջո, համայնքի կողմից բազմամյա ճնշումից, Կոնգրեսակաների և հայ ղեկավարների նամակներից, ինչպես նաև առցանց խնդրագրերից հետո, կարծես թե Սպիտակ Տունը համոզվել է, որ լավ միտք է այն հասանելի դարձնել բոլորին` հնարավորություն ընձեռելով հիանալ գործի գեղարվեստական գեղեցկությամբ, և ևս մեկ անգամ ներկայացնել նրա ստեղծման ողբերգական պատմությունը:
4 միլիոն հանգույցներ ունեցող գորգը որբերն իրենց ձեռքով են գործել ցեղասպանության ժամանակ և դրանով իրենց շնորհակալությունը հայտնել մեր երկրին` նրանց ցուցաբերած աջակցության համար: Ամերիկայի ժողովուրդն իրավունք ունի տեսնել այն:
Չնայած մենք չենք կարող այս հարցում աջակցություն ցուցաբերել, սակայն անհանգստացած ենք, Սպիտակ Տունը, ցանկանալով լավ հարաբերություններ պահպանել իր դաշնակից Թուրքիայի հետ գորգը հանրային ցուցադրման տրամադրելու հարցում կհապաղի:
Հայ առաջնորդների, Շիֆի և այլ տեղացի, պետական ու դաշնային պաշտոնյաների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ այս հարցում որոշակի հաջողություններ գրանցվեցին, և ամերիկացիները սկսեցին տեղեկանալ Օսմանյան Կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի համակարգված ոչնչացման մասին:
Ո՞վ գիտի, միգուցե գորգը ցուցադրվի և մեր նախագահը սևեռուն հայացք գցի, ու ողբերգական իրադարձությունները որպես «ցեղասպանություն» բնութագրելուց խուսափելու մոտեցումը վերանայի:
Նախորդիվ`
«The Washington Post». Սպիտակ Տունը համաձայնել է հանրային ցուցադրության տրամադրել Հայ որբերի գորգը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը