Շիֆը կոչ է արել Կալիֆորնիայի Ասամբլեային անհապաղ ընդունել ԼՂ անկախության ճանաչման բանաձևը
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի «Facebook»-յան էջից տեղեկանում ենք, որ Կոնգրեսական Ադամ Շիֆը ողջունել է Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության աջակցության AJR 32 բանաձևի ընդունումը:
«Ես երկար ժամանակ աջակցել և նպաստել եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինքնորոշման իրավունքին և ողջունում եմ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովի ընդունած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության աջակցության AJR 32 բանաձևը: Ես ողջունում եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում հանձնաժողովի կողմից ցուցաբերած աջակցությունը՝ անկախ ադրբեջանական ճնշումների, այն կատարվեց հանուն Արցախի ժողովորդի, որը պետք է որոշում կայացնի և ընտրի իր ճակատագիրը: Ես կոչ եմ եմ անում Ասամբլեային անհապաղ ընդունել այդ որոշումը»,- հայատարարել է Շիֆը:
Հիշցենենք, որ Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել էր ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը: Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը պատմական քվեարկություն էր անցկացրել և խրախուսել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության կայացմանը: Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը 9 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման` AJR 32 օրինագիծը: Այսպիսով` օրինագիծը մայիսի 8-ին կներկայացվի Ասամբլեա:
Նշենք, որ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ էր ներկայացրել, որը Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն:
Նախորդիվ՝
Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան