Մշակույթ 10:00 15/05/2014

Աճառյանի դպրոց. Առայժմ այնպես է, ինչպես Փակ շուկայի դեպքում

«Հայաստանի մշակույթի նախարարության հանձնարարականների համաձայն «Երևաննախագիծ» ՓԲԸ կազմակերպության մասնագետները հրատապ լրամշակել են Հերացու փողոցի 2ա հասցեում գտնվող Աճառյանի անվան դպրոցի հուշարձան-շենքի վերականգնման և վերստեղծման նախագիծը և ներկայացրել են համաձայնեցման: Մշակույթի նախարարությանը, այնուհետ Երևանի քաղաքապետարանը նախագիծը համաձայնեցրել է: Ըստ ներկայացված նախագծի շինարարական աշխատանքների իրականացման ժամանակացույցի` Աճառյանի անվան դպրոցի հուշարձան-շենքի վերականգնման և վերստեղծման աշխատանքների /առաջին փուլի/ ավարտը նախատեսվում է 2014 թվականին»,- այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից՝ պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե մշակույթի նախարարությունը որևէ քայլ պատրաստվո՞ւմ է անել և ո՞րն է նախարարության դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Երևանի ճոպանուղու հարևանությամբ գտնվող Հրաչյա Աճառյանի անվան դպրոցը, որը ներառված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, անհատույց օգտագործման իրավունքով տրվել է ՀԱՊԿ ակադեմիային: Շենքից մնացած ճակատային պատն ավերվել է ապրիլի 30-ի գիշերը:

Նախարարությունից նաև հայտնում են, որ մարտի 11-ին ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները հերթական շրջայցի արդյունքում տեղում արձանագրել և դադարեցրել են Աճառյանի անվան դպրոցի հուշարձան-շենքի տարածքում իրականացվող առանց համապատասխան փաստաթղթերի շինարարական աշխատանքները:

«Նախարարությունը ս. թ. մարտի 14-ի գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին` օրինախախտումը կանխելու համար միջոցներ ձեռնարկելու և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահանջով: Այդ ընթացքում նախարարության մասնագետները` հսկողութուն սահմանելով տարածքում, արձանագրել են շինարարական աշխատանքների վերսկսումը: ՀՀ մշակույթի նախարարությունն այդ կապակցությամբ 2014 թ. ապրիլի 14-ի գրությամբ կրկին Երևանի քաղաքապետարանից պահանջել է դադարեցնել շինարարական աշխատանքները: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն` խնդրելով տալ շինարարական աշխատանքների վերահսկման արդյունքների վերաբերյալ տեղեկույթ: ՀՀ մշակույթի նախարարությունը խնդրի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովել է հարցի հետ կապված միջոցները»,- այս մասին ասված է նախարարության պատասխանում:

Նշենք, որ մշակույթի նախարարությունը նման պատասխաններ տվել էր Փակ շուկայի հետ կապված մեր բազմաթիվ հարցումներին և նկատենք, որ Փակ շուկայի հարցն այդպես էլ բաց մնաց՝ փաստացի պետության պաշտպանության տակ գտնվող շենքը այլանդակվեց և կորցրեց իր ճարտարապետական նշանակությունը: Մինչ այժմ որևէ գործնական քայլ՝ նախկին տեսքը վերականգնելու հետ կապված, չի արվել, ինչպես նաև ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Աճառյանի անվան դպրոցի խնդրին ավելի վաղ անդրադարձել էր նաև քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ ասելով, թե շենքով մշակույթի նախարարն է զբաղվում և առանձին հայտարարություն կանի: Նա նշել էր, որ շենքը պետք է պարտադիր վերականգնվի։

Ի դեպ, նշենք, որ մշակույթի նախարարությանն ուղղված մեր երկրորդը հարցը, թե՝ «Չե՞ք կարծում, որ անգործությունը մեծացնում է պետության հսկողության տակ գտնվող քանդվող հուշարձանների շարքը», մնացել է անպատասխան:

Անպատասխան են մնացել նաև` «Քաղաքաշինության նախարարը փոխվել է: Արդյո՞ք նորանշանակ նախարարը չի պատրաստվում Փակ շուկայի հարցում էլ որևէ գործողություն նախաձեռնել» հարցերը, որ գրավոր ուղղել էինք քաղաքաշինության նորանշանակ նախարարին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նարեկ Սարգսյանն ասել էր, որ այն, ինչ կատարվեց Փակ շուկայի հետ, անթույլատրելի էր, որևէ արդարացում չկա: Պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է լինի, ասել էր. «Այս պահին պատրաստ չեմ պատասխանել»:

Խնդրի վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել Գլխավոր դատախազություն: «Պետության կողմից պահպանվող հուշարձանները, որերորդ դեպքն է, քանդվում են առանց պետական համապատասխան մարմինների թույլտվության՝ այսպիսով վնաս հասցնելով պետական գույքին: Դատախազությունը, որպես պետական շահի ներկայացուցիչ, ի՞նչ է անում այս ուղղությամբ: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 30-ին քանդված Երևանի Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի, Փակ շուկայի մասին է»:

Panorama.am-ի հարցին ի պատասխան, դատախազությունից հայտնեցին. «Նշված հանգամանքերը ուսումնասիրվում են Երևան քաղաքի դատախազությունում: Ելնելով ուսումնասիրման ենթակա նյութի ծավալներից, որի համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, արդյունքների մասին Ձեզ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»:

Նախորդող հրապարակումներ՝
Լիլիթ Գալստյան. Աճառյանի դպրոցի խոշտանգում-ոչնչացումը` բոլորիս աչքիս առաջ
Ճարտարապետն Աճառյանի անվան դպրոցի նախկին շենքի քանդման մասին. «Շատ թափթփված ազգ ենք»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}